Standard Chartered-ը թվային բանկ է գործարկում Սինգապուրում
07.09.2021 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ media.vneconomy.vn

Standard Chartered-ը (կենտրոնակայանը՝ Լոնդոնում) հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ BetaPlus ընկերության հետ, որը վերահսկվում է Սինգապուրի արհմիությունների ազգային կոնգրեսի (NTUC Enterprise) կողմից:
Standard Chartered-ը կներդնի 144 մլն սինգապուրյան դոլար ($107 մլն դոլար) եւ կվերահսկի բիզնեսի 60%-ը, իսկ BetaPlus-ի ներդրումները կկազմեն 96 մլն սինգապուրյան դոլար ($71.5 մլն): Ընկերությունը ժամանակավորապես ստացել է SC Bank Solutions անվանումը:
Սինգապուրը Standard Chartered-ի ամենակարեւոր շուկաներից է եւ մի քանի հազար աշխատակիցների աշխատավայր: Բանկը սերտ կապեր ունի նաեւ Սինգապուրի կառավարության հետ, որն ընկերության ամենամեծ բաժնետերն է՝ Temasek Holdings ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցով:
Վերջին երկու տարվա ընթացքում Standard Chartered-ը թվային հարթակներ է ստեղծում ամբողջ աշխարհում: Անցած տարի Հոնկոնգում բանկը գործարկեց Mox նեոբանկը, որը քառակողմ համատեղ ձեռնարկություն է գործընկերների հետ, ներառյալ՝ չինական խոշորագույն Trip.com առցանց զբոսաշրջային գործակալությունը: Standard Chartered-ը նշում է, որ Հոնկոնգի բնակչության մոտ 3.5%-ն օգտվում է Mox-ի ծառայություններից:
Ինչպես Mox-ը, այնպես էլ սինգապուրյան թվային բանկը կունենա առանձին լիցենզիա:
Standard Chartered-ը բիզնես է վարում նաեւ Աֆրիկայում, որտեղ կիրառում է քիչ ծախսատար մոտեցում՝ բացելով միայն առցանց բանկեր մի քանի երկրում՝ սկսած Կոտ դ’Իվուարից եւ ընդլայնվելով այնպիսի շուկաների հաշվին, ինչպիսիք են Քենիան, Նիգերիան եւ Ուգանդան:
«Այս ամենը գործադիր տնօրեն Բիլ Վինթերի ծրագրերի մի մասն է՝ գրավելու թվային բանկինգի շուկայի մեծ մասը աշխարհի որոշ ամենաարագ զարգացող տնտեսություններում»,- գրում է Bloomberg-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: