Buy now, pay later. Պահանջարկի աճ ու ֆինանսական ռիսկեր
11.08.2021 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.marketing-on-tour.de/

Նրանք կարծում են, որ BNPL սխեմաներով ապրանքների և ծառայությունների գնումը կապված է մի շարք ռիսկերի հետ, քանի որ շուկայի մասնակիցների մեծ մասը բավարար ուշադրություն չի դարձնում սպառողների վարկունակության գնահատմանը: Վերլուծաբանները նաև ուշադրություն են դարձրել այս ծառայությունների՝ պարտքերին վերաբերող հաշվետվությունների ոչ բավարար թափանցիկության վրա:
Fitch-ում նշել են, որ շատ ընկերություններ չեն ուսումնասիրում սպառողների վարկային պատմությունը: Արդյունքում՝ BNPL ծառայություններից հաճախ օգտվում են պարտքեր ունեցող ֆինանսական հաստատությունների հաճախորդները, որոնց վճարունակության մակարդակը չի համապատասխանում շուկայի մասնակիցների սպասելիքներին:
Վերլուծաբանները պարզել են նաեւ, որ նման ծրագրերի շրջանակում ապառիկ գործարքները կարող են չարտացոլվել վարկային պատմություններում: Այս առանձնահատկությունը շուկայի մասնակիցներին հնարավորություն է տալիս միաժամանակ ձեւակերպել մի քանի BNPL վարկ: Արդյունքում՝ վարկատուները կորցնում են հաճախորդի ֆինանսական պարտավորությունները կատարելու ունակության օբյեկտիվ գնահատման հնարավորությունը:
Մեկ այլ խնդիր, որը խթանել է BNPL-ի աճող ժողովրդականությունը, ինքնաբուխ գնումների ծավալի ավելացումն է: Մասնավորապես, «գնիր հիմա, վճարիր հետո» ծրագրերի մեծ մասը ենթադրում է վարկի ձեւակերպման պարզ ընթացակարգ: BNPL ծրագրերի միջոցով ապրանքների գնմանն արագ հասանելիությունը խթանում է գնորդների հետաքրքրությունը: Միաժամանակ, նման սխեմաներով գործարքների ծավալի աճը, վերը նշված պատճառներով, մեծացնում է վարկատուների համար ֆինանսական ռիսկերը:
Վերլուծաբաններն արձանագրում են «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունների նկատմամբ պահանջարկի աճ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում: Այս ծառայությունները մեծ պահանջարկ ունեն երիտասարդ սերնդի շրջանում: BNPL ուղղության աճող ժողովրդականության ֆոնին շատ ընկերություններ ձգտում են մուտք գործել ապառիկի շուկա:
Նշվում է նաեւ, որ BNPL ծառայությունները ենթարկվել են մի շարք փոփոխությունների: Եթե նախկինում նման ծրագրերը միտված էին թանկարժեք գնումների վրա, ապա 2021 թվականի պայմաններում շուկայի շատ մասնակիցներ հաճախորդներին առաջարկում են փոքր գումարի ապառիկ:
Banks.am-ը հիշեցնում է, որ վերջերս ամերիկյան Square վճարային ընկերությունը, որը ղեկավարում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, եւ ավստրալական Afterpay-ը, որը մասնագիտանում է առցանց ապառիկի ուղղությամբ, պայմանավորվել էին բաժնետոմսերի փոխանակման գործարքի շուրջ, որի գնահատված արժեքը կազմել է $29 միլիարդ: Afterpay-ը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապրանքի դիմաց վճարել չորս անտոկոս փուլով եւ վճարել միջնորդավճար միայն այն դեպքում, եթե նրանք բաց թողնեն ավտոմատ վճարումը:
Իսկ Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափը՝ Klarna-ն, որն աշխատում է buy now, pay later սկզբունքով, ընթացիկ տարվա հունիսի սկզբին ավարտել էր նոր ներդրումային փուլը եւ գնահատվել ավելի քան $40 մլրդ: Klarna-ն բաժանում է հաճախորդի համար ապրանքի գնումը եւ դրա դիմաց վճարումը: Խանութը ստանում է Klarna-ից ապրանքի դիմաց գումարը միանգամից, իսկ գնորդն արդեն վճարում է բանկին, երբ պատվերը հասնում է իրեն: Klarna-ի համահիմնադիր Սեբաստիան Սեմյատկովսկին նշում է, որ բիզնեսի հիմքում ընկած է առցանց խանութի եւ գնորդի միջեւ եղած անվստահության խնդրի լուծումը:
Շատ ռուսաստանյան ընկերություններ եւս ձգտում են մուտք գործել BNPL շուկա: Օրինակ, վերջերս Yandex.Market-ը հաճախորդներին առաջարկեց գնել հիմա, իսկ վճարել հետո:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: