Կանադայի առաջատար բանկը գործարկել է թվային նույնականացման նոր տարբերակ
09.08.2021 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.ctvnews.ca/

Օգտագործելով մեքենայական ուսուցման ալգորիթմները՝ թվային նույնականացման տեխնոլոգիան առաջարկում է նոր հաճախորդների արագ, հեշտ եւ անվտանգ միացում CIBC-ի կայքի կամ բջջային բանկային հավելվածի միջոցով:
«Մենք գիտենք, որ մեր ներկա եւ պոտենցիալ հաճախորդները փնտրում են նորարարական եւ հարմարավետ բանկային ծառայություններ, իսկ թվային նույնականացումը նորարարությունների ներդրման եւս մեկ միջոց է մեր հաճախորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար»,- ասել է CIBC-ի թվային բանկինգի գծով փոխնախագահ Դեյվիդ Աթարդը:
Թվային նույնականացումը հասանելի է այն հաճախորդներին, ովքեր լրացնում են առցանց հայտն ընթացիկ եւ խնայողական հաշիվների, վարկային գծի կամ վարկային քարտի համար: Թվային նույնականացման առավելություններից օգտվելու համար հաճախորդը պետք է.
- հայտը ներկայացնելու ընթացքում բջջային հավելվածում կամ CIBC-ի կայքում ընտրի թվային նույնականացման տարբերակը,
- լուսանկարի պետական նմուշի անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր կամ վարորդական իրավունք),
- անի սելֆի։
Այնուհետեւ անվտանգ տեխնոլոգիայի օգնությամբ այս պատկերները ստուգվում են առցանց՝ հաշվի բացման կամ բանկային պրոդուկտի ստացման համար հայտը ներկայացնելու գործընթացի շրջանակում: Հաճախորդները կարող են ամբողջ գործընթացն ավարտել հաշված րոպեների ընթացքում:
«Թվային նույնականացումը եւս մեկ միջոց է, որի օգնությամբ մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ օգնելով մեր հաճախորդներին աշխատել մեզ հետ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ եւ իրենց նախընտրած միջոցով»,- հավելել է Աթթարդը:
CIBC-ն առաջատար ֆինանսական հաստատություն է Հյուսիսային Ամերիկայում, որը սպասարկում է շուրջ 10 միլիոն հաճախորդ՝ ֆիզիկական անձանց, բիզնեսի եւ պետական հատվածի ներկայացուցիչներին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: