Apple-ն աշխատում է նոր ծառայության վրա, որը հնարավորություն կտա սպառողներին Apple Pay-ի միջոցով վճարել ցանկացած գնումի դիմաց ապառիկ եղանակով, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg-ի աղբյուրները:Նախագծի շրջանակում Apple-ը կհամագործակցի Goldman Sachs բանկի հետ, որն ապառիկի համար անհրաժեշտ փոխառություններ կձեւակերպի: Նոր ծառայությունն ընկերությունում անվանում են Apple Pay Later, գրում է Bloomberg-ը: Ենթադրվում է, որ Apple Pay-ի միջոցով գնում կատարելու համար հաճախորդին կառաջարկվի վճարումը երկարաձգելու երկու տարբերակ՝ երկու շաբաթը մեկ չորս անտոկոս վճարում կամ վճարումն իրականացնել ամիսների ընթացքում, բայց վճարելով տոկոսներ: Չորս վճարումներով ծրագիրը ստացել է «Apple Pay in 4» անվանումը, իսկ ավելի երկարաժամկետ վճարումը`«Apple Pay Monthly Installments». Նախատեսվում է, որ ծառայությունը հասանելի կլինի ինչպես մանրածախ, այնպես էլ առցանց խանութներում: Apple Pay-ի միջոցով կատարված գործարքների համար Apple-ը ստանում է տոկոսներ, ինչը տարեկան ավելի քան $50 մլրդ լրացուցիչ եկամուտ է ապահովում ընկերությանը, նշում է Bloomberg-ը: 07.08.2019 | 16:06 Apple Card-ը փորձնական գործարկվել է Apple-ի մինչ այժմ ամենահայտնի ֆինանսական պրոդուկտը Apple Card-ն է, որը հասանելի է iPhone-ի միջոցով եւ թողարկվել է Goldman Sachs-ի կողմից, նշում է CNBC-ն։ Apple-ը նախկինում առաջարկում էր անտոկոս ապառիկ իր որոշ ապրանքների համար, որոնք վճարվում են Apple Card-ով: Օրինակ՝ Apple Card-ի քարտապանները կարող են iPhone գնել 24-ամսյա ապառիկով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 8549