Ամերիկյան JPMorgan Chase & Co. ֆինանսական հոլդինգը ձեռք է բերում առցանց ծառայությունների ոլորտում մասնագիտացած բրիտանական Nutmeg Saving and Investment Ltd ֆինանսական ընկերությունը՝ Մեծ Բրիտանիայի մանրածախ բանկային շուկա մուտք գործելու մտադրության շրջանակում, հաղորդում է Finmarket-ը:Գործարքի արժեքը չի բացահայտվում, սակայն ինչպես նշում են աղբյուրները, այն տատանվում է 500 միլիոնից մինչեւ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ, գրում է The Wall Street Journal-ը:Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին JPMorgan-ը հայտարարել էր Մեծ Բրիտանիայում թվային բանկ գործարկելու մտադրության մասին, որը ծառայություններ կառաջարկի բնակչությանը: Այն ստացել է Chase անվանումը եւ ներկայումս JPMorgan-ի անձնակազմի մասնակցությամբ ներքին փորձարկում է անցնում տարեվերջին պաշտոնական մեկնարկից առաջ: 01.02.2021 | 10:11 JPMorgan-ը թվային բանկ է գործարկում Մեծ Բրիտանիայում 2012 թվականին հիմնադրված Nutmeg-ը սպասարկում է ավելի քան 140 000 հաճախորդի: Այն կառավարում է 3,5 միլիարդ ֆունտ (մոտ $5 միլիարդ):Վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում թվային բանկինգը վերելք ապրեց՝ կարգավորիչ մարմինների աջակցությամբ, որոնք խրախուսում էին նորաստեղծ ընկերություններին, ներառյալ՝ Starling Bank-ը եւ Monzo Bank-ը`վերջին համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո բանկային ոլորտում մրցակցությունն ուժեղացնելու համար:Ըստ աղբյուրների՝ անցած տարի JPMorgan-ը մտադիր էր գնել Starling Bank-ը, որը ստեղծվել էր 2014 թվականին:Ավելի վաղ JPMorgan-ը փորձում էր թվային բանկ հիմնել ԱՄՆ այն քաղաքներում եւ շուկաներում, որտեղ չուներ մասնաճյուղեր, սակայն Finn անվանումը ստացած նախագիծը փակվեց 2019-ի հունիսին թույլ պահանջարկի պատճառով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 4568