Եվրոպական 30 խոշորագույն բանկեր մշակում են սեփական վճարային համակարգը, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:Մինչեւ սեպտեմբեր նրանք մտադիր են մշակել համաեվրոպական վճարային համակարգի նախագիծ, որը կարող է օգտագործվել ծառայությունների, հաշիվների վճարման եւ կանխիկացման համար: Այնուհետեւ ներդրողները կորոշեն հետագա ֆինանսավորման հարցերը:«Գաղափարն այն է, որ ստեղծվի վճարումների եվրոպական չեմպիոն, որը կկարողանա մրցակցել PayPal-ի, Mastercard-ի, Visa-ի, Google-ի եւ Apple-ի հետ»,- պարբերականին ասել է Եվրոպական վճարային նախաձեռնության (European payments initiative - EPI) նախագահ Յոախիմ Շմալցլը:Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կպահանջի մի քանի միլիարդ եվրոյի ներդրումներ: Նախագիծը հովանավորներից արդեն հավաքել է առաջին €30 միլիոնը: Էլեկտրոնային վճարումների համակարգը կարող է գործարկվել հաջորդ տարվա սկզբին, իսկ մնացած գործառույթները նախատեսվում է գործարկել 2022-ի երկրորդ կեսին:Վճարային համակարգի ստեղծման աշխատանքները մեկնարկել էին ինը ամիս առաջ: Ի սկզբանե նախաձեռնությանը միացան 16 բանկ Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ Նիդեռլանդներից: Նախաձեռնությունն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի, ինչպես նաեւ եվրագոտու ֆինանսական կարգավորիչների աջակցությունը: 03.07.2020 | 11:40 16 խոշոր եվրոպական բանկեր վճարային նոր համակարգ կստեղծեն Գերմանական դաշնային բանկի վարչության անդամ Բուրկխարդ Բալցը նշել է, որ EPI-ն «կամրապնդի ԵՄ ռազմավարական ինքնավարությունը վճարային շուկայում, կբարձրացնի մրցակցությունը եւ դրանով կբարելավի սպառողների ընտրությունը»:Deutsche Bank-ի ներկայացուցիչն էլ ասել է, որ եվրոպական վճարային սխեման անհրաժեշտ է «անկախ մնալու համար»: Նա ընդգծել է, որ բանկը միացել է նախաձեռնությանը, որպեսզի «աջակցի եվրոպական ֆինանսական հաստատությունների համատեղ ջանքերին»:Եվրոպայում քարտերով վճարումները մշակվում են հիմնականում ամերիկյան ընկերությունների կողմից, նշում է Financial Times-ը: Հինգ գործարքներից չորսը Եվրոպայում իրականացվում են Mastercard-ի եւ Visa-ի կողմից: Յոախիմ Շմալցլը պնդում է, որ այս միտումը կարող է վնասել սպառողներին եւ վճարողներին՝ վկայակոչելով համեմատաբար բարձր միջնորդավճարները եւ տվյալների պաշտպանության հետ կապված հարցերը: «Մենք ցանկանում ենք այլընտրանք առաջարկել այս օլիգոպոլիային եւ իրական ընտրություն տրամադրել Եվրոպայում գտնվող առեւտրականներին եւ սպառողներին»,- ասել է նա:Ամերիկյան վճարային ծառայություններին այլընտրանք ստեղծելու Եվրոպայի նախորդ փորձերը ձախողվել են: Monnet Project-ը, որի մշակումն իրականացվում էր 2011 թվականին եվրոպական 24 բանկերի կողմից, ձախողվեց, այդ թվում՝ քաղաքական աջակցության բացակայության պատճառով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 3805