16 խոշոր եվրոպական բանկեր վճարային նոր համակարգ կստեղծեն

03.07.2020 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#EPI #վճարային համակարգ
Եվրոպայում կստեղծվի նոր վճարային համակարգ` Եվրամիության 5 երկրների 16 ֆինանսական հաստատությունների հովանու ներքո։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է հուլիսի 2-ին հրապարակված համատեղ հայտարարության մեջ։

«Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Նիդերլանդների 16 խոշոր բանկերից կազմված խումբը մեկնարկել է աշխատանքները Եվրոպական վճարային նախաձեռնությունը  (European payments initiative - EPI) գործարկելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Առաջին հերթին, այս որոշումը կկենտրոնանա «ակնթարթային վճարումների վրա», մասնավորապես` անմիջապես քարտից քարտ (P2P): Հայտարարության հեղինակները խոստանում են, որ ստեղծվող համակարգը կդառնա «եվրոպական օգտատերերի եւ գործարարների համար վճարումների նոր ստանդարտ բոլոր տեսակի տրանզակցիաների մասով»՝ ներառյալ խանութներում վճարումները, կանխիկացումն, ինչպես նաեւ միջազգային փախանցումները։  

Նշվում է, որ «ներկայումս Եվրոպայում թվային վճարումների ոլորտում գոյություն ունեցող լուծումները մասնատված են», այդ պատճառով եվրոպական պետությունների քաղաքացիները դեռեւս չեն կարող կատարել այդ վճարումներն ամենուրեք։ Ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները ընդգծում են նման որոշման էլ ավելի մեծ անհրաժեշտությունը կարանտինային ճգնաժամի համատեքստում։ Իրենց խոսքով՝ EPI-ի շրջանակում ստեղծվող համակարգը ոչ միայն թույլ կտա հանել մի շարք սահմանափակումներ, այլեւ «իր ներդրումը կունենա միասնական շուկայի եւ եվրոպական թվային ռազմավարության ամրապնդման գործում»։

«Ծրագրի իրականացման փուլի սկիզբը կնշանավորվի առաջիկա շաբաթներին Բրյուսելում ժամանակավոր կազմակերպության բացմամբ, որը կսահմանի կատարվելիք խնդիրները, մասնավորապես՝ տեխնիկական եւ գործառնական ճանապարհային քարտեզի ավարտը եւ համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների սկիզբը՝ սպառողական լավագույն փորձին հասնելու համար: EPI-ն աշխատանքները կսկսի 2022 թվականից»,- ասված է հայտարարության մեջ:

16 բանկերից կազմված ցանկը ներառում է իսպանական BBVA, CaixaBank, եւ Santander, ֆրանսիական BNP Paribas, Credit Agricole, Credit Mutuel, Societe Generale, La Banque Postale եւ BPCE, գերմանական Commerzbank, Deutsche Bank, DZ Bank եւ Sparkasse, բելգիական KBC, համաեվրոպական Unicredit եւ նիդերլանդական ING բանկերը։

Հայտարարության հեղինակները կոչ են անում վճարումների ծառայություններ տրամադրող այլ ֆինանսական հաստատություններին միանալ իրենց նախաձեռնությանը մինչեւ 2020թ․ ավարտը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16173
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW