Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին

25.12.2024 | 15:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Card2Card
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին են փոխանցվել iPhone 16 սմարթֆոնները:

Բանկից հիշեցնում են, որ Visa քարտապանների համար խրախուսման արշավը մեկնարկել էր 21.10.2024-ին եւ տեւել մինչեւ 30.11.2024թթ.:

Նշված ժամանակահատվածում կատարելով Card2Card փոխանցումներ՝ Կոնվերս Բանկի Visa քարտապաններն օգտվել են փոխանցումների 0% միջնորդավճարից՝ գործող 1,5%-ի փոխարեն, իսկ ամենահաջողակ հինգ մասնակիցները նաեւ ժամանակակից սմարթֆոն են ստացել:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 4886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW