Visa-ն մրցույթ է անցկացնում ֆինտեխ ընկերությունների համար ամբողջ աշխարհից
15.02.2021 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ visa.com

Visa-ն հայտարարել է Visa Everyways Initiative 2021 նորարարությունների զարգացման աջակցության գլոբալ ծրագրի եւ ֆինտեխ ընկերությունների համար գաղափարների մրցույթի անցկացման մասին։
«Ֆինտեխ ընկերություններն ամբողջ աշխարհից հրավիրված են մասնակցելու Visa-ի գլոբալ մրցույթին՝ $125 000 ընդհանուր մրցանակային ֆոնդով եւ միջազգային մասնագիտական հանրության ուշադրությունն իրենց նախագծի վրա հրավիրելու հնարավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Այս տարի ծրագրի մասնակիցներին կառաջարկվի մշակել գաղափարներ նորարարական լուծումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն ընդլայնել վճարումների ընդունումը եւ ֆինանսական ծառայությունները մատչելի դարձնել ավելի շատ մարդկանց:
Visa Everywhere Initiative 2021 գլոբալ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց լուծումները չորս անվանակարգերում.
1. Թվային ծառայությունների եւ թվային թողարկողների խրախուսում
2. Թվային թողարկում
3. Լրացուցիչ (value-added services) ֆինանսական ծառայություններ վաճառողների եւ (կամ) սպառողների համար
4. ՄՓԲ հատվածի վերականգնման համար լուծումներ:
Մրցույթը բաղկացած է լինելու երկու փուլից՝ տարածաշրջանային եւ համաշխարհային: Մասնակցության պայմաններին ծանոթանալու եւ ծրագրում գրանցվելու, ինչպես նաեւ մրցույթի փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել Visa Everywhere Initiative 2021 գլոբալ կայքը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: