Բրիտանական ֆինտեխ շուկան «խենթ ու տպավորիչ» աճ է գրանցել
08.12.2020 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ insider.com

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին The Telegraph թերթին տված հարցազրույցում ասել է Stripe ամերիկյան ընկերության համահիմնադիր Ջոն Կոլիսոնը:
Ծագումով իռլանդացի Կոլիսոնը նշել է, որ «չափազանց լավատեսորեն է» տրամադրված բրիտանական ֆինտեխ ընկերությունների հեռանկարների նկատմամբ: Stripe-ի ղեկավարը նաեւ ասել է, որ շուկայի բարդության առումով Լոնդոնն «անգամ գերազանցում է» ԱՄՆ-ին:
Կոլիսոնի փոխանցմամբ՝ վերջին հինգ տարվա ընթացքում բրիտանական ֆինտեխ շուկան «խենթ ու տպավորիչ» աճ է գրանցել: Անգամ Բրեքսիթից հետո երիտասարդ ընկերությունների մոտ մնացել է հասանելիություն խոշոր ներքին շուկային, որը բավարար է նշանակալի բիզնես կառուցելու համար:
Լոյալ կարգավորման շնորհիվ Մեծ Բրիտանիան վերածվել է խոշոր ֆինտեխ կենտրոնի: Երիտասարդ ընկերությունները կարող են արագ ստանալ էլեկտրոնային փողի հետ աշխատելու լիցենզիաներ, ինչը հնարավորություն է տալիս նրանց ընդունել հաճախորդների դեպոզիտները՝ առանց լիարժեք բանկային լիցենզիա ստանալու համար տարիներ ծախսելու:
Innovate Finance-ի եւ WPI Economics-ի զեկույցի համաձայն՝ 2018թ. դրությամբ Մեծ Բրիտանիայի ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում էր 76,5 հազ. մասնագետ: Սպասվում է, որ 2030թ. նրանց թիվը կհասնի 105,5 հազարի:
Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիության կազմից 2020թ. փետրվարի 1-ին: Սակայն մինչեւ տարեվերջ կտեւի անցումային փուլը, որի ընթացքում Միացյալ Թագավորության նկատմամբ կտարածվեն եվրոպական նորմերը: Բրիտանական շատ ֆինտեխ ստարտափներ ստեղծում են պահուստային կառույցներ Եվրոպայում, որպեսզի շարունակեն գործունեությունը տարածաշրջանում անցումային փուլն ավարտվելուց հետո:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: