ՌԴ-ում գործնական քայլեր են ձեռնարկվում ֆինանսական մարքեթփլեյս ստեղծելու ուղղությամբ

09.09.2020 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մարքեթփլեյս #Banki.ru #Sravni.ru.

Ավելի քան 10 ռուսաստանյան բանկեր արդեն աշխատում են ֆինանսական ծառայություններ հեռավար ստանալու եւ դրանց արժեքը համեմատելու համար նախատեսված՝ ֆինանսական մարքեթփլեյս հարթակին միանալու ուղղությամբ:

«Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի բանկը, հայտնում է, որ առաջին փուլում հասանելի կլինեն ավանդները, որոնք ռուսաստանցիները հնարավորություն կունենան ձեւակերպել ագրեգատոր կայքերում, օրինակ՝ Banki.ru-ում  կամ Sravni.ru-ում:

Մասնավորապես, Banki.ru-ն պատրաստ է մեկնարկել համառուսաստանյան մարքեթփլեյսը հոկտեմբերի 1-ից, իսկ Sravni.ru-ն հայտնել է, որ նախագիծը գտնվում է  պատրաստության բարձր մակարդակում:

Մարքեթփլեյսը հնարավորություն կտա վարկային հաստատություններին նոր հաճախորդներ ձեռք բերել եւ բարձրացնել մրցակցությունը ֆինանսական շուկայում: Սպառողի համար ծառայությունը կլինի անվճար, սակայն բանկերը կկրեն տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի եւ հաճախորդների հեռավար նույնականացման մասով ծախսեր, ինչը կարող է ազդել պրոդուկտների արժեքի վրա:

Ռուսաստանի բանկը մարքեթփլեյսը համեմատում է մեծ առցանց խանութի հետ. «զամբյուղի» մեջ տարբեր արտադրողներից ապրանքներ են տեղադրվում, որոնց դիմաց հնարավոր է արագ վճարում կատարել:



Ֆինանսական հարթակում գրանցվելու եւ դրա միջոցով բանկային ավանդ ձեւակերպելու համար անհրաժեշտ կլինի մեկ անգամ հանդիպել հարթակի աշխատակցի հետ, օրինակ, վերջինիս տուն հրավիրել: Դրանից հետո հնարավոր կլինի ավանդներ ձեւակերպել մարքեթփլեյսին միացված ցանկացած բանկում`առանց լրացուցիչ նույնականացման: Միաժամանակ, ինչպես նշել են Ռուսաստանի բանկում, ծառայությունը դեռեւս հասանելի չէ կենսաչափական տեխնոլոգիայի միջոցով՝ դա օրենքում լրացուցիչ փոփոխություններ է պահանջում:

Առաջիկա ամսվա ընթացքում մարքեթփլեյսի գործարկումը նախատեսվում է իրագործել փորձնական ռեժիմում ՝ Ռուսաստանի 20 մարզերում սպառողների սահմանափակ շրջանակի (friends&family) համար: Ապագայում Կենտրոնական բանկի մարքեթփլեյսի միջոցով հնարավոր կլինի ձեւակերպել ներդրումային, վարկային, ապահովագրական պրոդուկտներ:

Banks.am- ը հիշեցնում է, որ վերջերս Ռուսաստանի Պետական դուման ընդունել էր «Ֆինանսական հարթակի օգտագործմամբ ֆինանսական գործարքների կատարելագործման մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ՌԴ Կենտրոնական բանկի հիմքի վրա բացել ֆինանսական մարքեթփլեյս՝ ներառելով տարբեր ծառայություններ քաղաքացիների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 

Դիտում՝ 12614
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW