Ռուսաստանի Պետական դուման ընդունել է «Ֆինանսական հարթակի օգտագործմամբ ֆինանսական գործարքների կատարելագործման մասին» օրենքը, որը հնարավորություն կտա ՌԴ Կենտրոնական բանկի հիմքի վրա բացել ֆինանսական մարքեթփլեյս (marketplace)՝ ներառելով տարբեր ծառայություններ քաղաքացիների համար:Ինչպես հաղորդում է RBC-ն, մարքեթփլեյսը կարող է սկսել աշխատել արդեն մինչեւ այս տարվա վերջ: Այն իրենից կներկայացնի էլեկտրոնային հարթակ՝ «սուպերմարկետ», որի վրա օգտատերերը կկարողանան շուրջօրյա եւ անկախ իրենց գտնվելու վայրից հեռահար կերպով ստանալ բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ծառայություններ:Հաճախորդին անհրաժեշտ կլինի գրանցվել հարթակում՝ ստանալու համար հասանելիություն մարքեթփլեյսին միացած բոլոր մասնակից ընկերությունների ծառայություններին: Սկզբնական փուլում քաղաքացիները հասանելիություն կստանան բանկային ավանդներին, արժեթղթերին, ապահովագրական ծառայություններին: Ավելի ուշ նախատեսվում է ընդլայնել ծառայությունների ցանկը՝ այդ թվում ներառելով վարկային պրոդուկտներ: Մարքեթփլեյսն իր անդամ ընկերությունների համար կդառնա հաճախորդներ ներգրավելու լրացուցիչ կապուղի: Հարթակային լուծումը հնարավորություն կտա նվազեցնել ծախսերն՝ ուղղված ինչպես հաճախորդների ներգրավմանն, այնպես էլ նրանց սպասարկմանը: Ֆինանսական «սուպերմարկետի» միջոցով բոլոր գործարքները կիրականացվեն տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանմամբ, իսկ բոլոր օպերատորները հաշվառված կլինեն ՌԴ ԿԲ-ի հատուկ ռեեստրում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 11273