Շարունակելով զարգացնել թվային բանկային ծառայությունները՝ Evocabank-ը հերթական նորարարական լուծումն է ներկայացրել։ Ինչպես նշել են բանկում, այսուհետ առցանց տարբերակով քարտի կամ վարկի համար դիմելիս, կամ հաշվի բացման հայտ լրացնելիս՝ անհրաժեշտ է անցնել կենսաչափական (բիոմետրիկ) նույնականացման գործընթաց։ Բոլոր այն ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն բացել հաշիվ կամ քարտ, ինչպես նաև ստանալ վարկ, պետք է ներբեռնեն EvocaTOUCH հավելվածը, ընտրեն «Բացել հաշիվ», «Պատվիրել քարտ» կամ «Ստանալ վարկ», այնուհետև՝ անցնեն անձը հաստատող փաստաթղթերի և դեմքի կենսաչափական տվյալների նույնականացում։ Evocabank-ի կողմից ներդրված կենսաչափական տվյալների ստուգման համակարգն արհեստական բանականությամբ (artificial intelligence) օժտված ծրագրային լուծում է։ Այն կատարում է համեմատություն՝ տալով դիմող անձի նույնականացման դրական կամ բացասական եզրակացություն։ Այս համակարգի ներդնումը կբարձրացնի հաճախորդների սպասարկման որակը և նվազագույնի կհասցնի զեղծարարության ռիսկերը:«Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրմամբ մենք ավելացնում ենք ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը և հարմարավետությունը: Այս նորարարության շնորհիվ բանկի հաճախորդ կարելի է դառնալ և բանկային ծառայություններ ստանալ անկախ օրվա ժամից, գտնվելու վայրից կամ մասնաճյուղային ցանցի առկայությունից»,- նշել է Թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։«Evocabank-ը պարբերաբար ներդնում է նորարար լուծումներ։ Բանկը համարվել է լավագույն մոբայլ բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի, 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույն թվային բանկը Հայաստանում՝ ըստ Global Banking and Finance Review ամսագրի, իսկ Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում արդեն 3-րդ տարին անընդմեջ:Արհեստական բանականությամբ կենսաչափական նույնականացման համակարգի միջոցով Evocabank-ը հասանելի կլինի ամենուր»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 2480