Ռուսական արմատներով ֆինտեխ ստարտափը £500 հազար է ներգրավել
10.07.2020 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ 3s.money

Ինչպես հաղորդում է Rusbase պորտալը, ռուսական արմատներով 3S Money ընկերությունն աշխատում է միջազգային առեւտրի ոլորտում՝ անդրսահմանային ընկերություններին տրամադրելով բանկային հաշիվներ:
3S Money հարթակը միջազգային առեւտրին ուղղված բանկային առցանց ծառայությունների սերվիս է: Վճարային հարթակը լիցենզավորված է:
Այն առաջարկում է ամենատարածված բանկային ծառայություններ՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հաշվարկային հաշվի բացում, առցանց վճարումների ընդունում եւ մշակում, ինչպես նաեւ քարտի վրա վճարումներ:
Նախագիծը համատեղում է առաջատար ֆինտեխ լուծումներ եւ առեւտրային բանկերի ավանդական հնարավորություններ:
Հարթակը ներառված է 3S ֆինանսական խմբում, որը 2009թ.-ից տեղակայված է Լոնդոնում: Ստարտափի գրասենյակները գտնվում են Ռիգայում, Լյուքսեմբուրգում եւ Ամստերդամում: Ընկերության հիմնադիրներ են հանդիսանում Իվան Ժիզնեվսկին եւ Անդրեյ Դիկուշինը:
Համաձայն Rusbase-ի տվյալների՝ ТМТ Investments Plc ֆոնդը հանրային ընկերություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնի բորսայում: Ֆոնդը ստեղծվել է 2010թ. դեկտեմբերին: Այն դինամիկ զարգացող ընկերություն է, որը ներդրումներ է կատարում արագ աճող ինտերնետ նախագծերում՝ միտված դառնալու խոշոր միջազգային բիզնես:
Ֆոնդի ներդրումային թիմը բաղկացած է կայացած գործարարներից եւ բիզնես արհեստավարժներից, որոնց ռազմավարական տեսլականը եւ համաշխարհային մակարդակի փորձագիտությունն օգնում են նորարար ընկերություններին ստեղծել շուկայում լավագույն նախագծեր:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: