Ֆրանսիական Societe Generale-ը €100 մլն-ով նեոբանկ է գնել

06.07.2020 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Societe Generale #Shine
Societe Generale ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատը ձեռք է բերել տեղական Shine ֆինտեխ ստարտափը, հաղորդում է Bloomchain.ru-ն։

Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվում, սակայն TechCrunch պորտալի աղբյուրը հայտնել է, որ գործարքը տեղի կունենա մի քանի մասնաբաժնով, որոնց ընդհանուր ծավալը կկազմի €100 մլն։ Դրանից բացի, ստարտափի հիմնադիրները կստանան բոնուսներ, եթե մի քանի տարվա ընթացքում ընկերությունը կատարի նպատակային ցուցանիշները։

Shine-ը նեոբանկ է, որի հիմնական հաճախորդները ինքնազբաղվածներ են եւ փոքր ֆրանսիական ընկերություններ։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ստեղծել բիզնես օգտահաշիվներ, բացել դեբետային քարտեր, ինչպես նաեւ ավտոմատացնել որոշ առօրյա գործընթացներ։ Օրինակ, Shine-ը հեշտացնում է ընկերության գրանցման գործընթացը եւ հնարավորություն է տալիս ստեղծել հաշիվ ապրանքագրեր անմիջապես հավելվածում։

Shine-ի հետ աշխատում է ավելի քան 70 հազ. ինքնազբաղվածներ եւ փոքր ընկերություններ։ Նեոբանկը կառուցված է Treezor բանկային հարթակի հիման վրա, սակայն ժամանակի ընթացքում Shine-ին անհրաժեշտ կլինի սեփական ենթակառուցվածք, որը մեծ գումար կպահանջի։ Նեոբանկի հայտարարության համաձայն՝ հենց այդ պատճառով էլ նա որոշում է կայացրել միանալ Societe Generale-ին, որը մի քանի տարի առաջ գնել էր Treezor-ը։

Նեոբանկը կոնգլոմերատից անկախ կաշխատի՝ ընկերության ղեկավարները կշարունակեն կառավարել բիզնեսը։

Նորաթուխ գործընկերները կարող են կազմակերպել հաճախորդների կոնվերտացիա․ կոնգլոմերատը կառաջարկի Shine-ի ծառայություններն իր բիզնես հաճախորդներին, իսկ նեոբանկն, իր հերթին, կառաջարկի ինքնազբաղվածներին հաշիվ բացել Societe Generale-ում։   

Shine-ը կօգտվի նաեւ գործընկերոջ բանկային լիցենզիայից եւ կթիրախավորի նրա որոշ վարկային ծառայություններ։ Օրինակ, Shine-ի հաճախորդները կկարողանան անարգել կերպով վարկային գիծ բացել Societe Generale-ում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 9463
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW