Նորույթ Հայաստանում. Անքարտ կանխիկացում Evoca բանկոմատից

26.05.2020 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #EvocaTOUCH #բանկոմատ
Evocabank-ի հաճախորդներն այսուհետ կարող են բանկի բանկոմատներից գումար կանխիկացնել առանց քարտի առկայության։

Evocabank-ն այս ինովացիոն պրոդուկտը ներդնող առաջին ու միակ բանկն է Հայաստանում։

«Այսուհետ Evocabank-ի հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով, առանց քարտի առկայության EvocaTOUCH հավելվածի միջոցով իրենց քարտային կամ այլ հաշիվներից գումար կանխիկացնել, ինչպես նաեւ ակնթարթորեն գումար փոխանցել իրենց մտերիմներին։ Վերջիններս, ստանալով համապատասխան SMS հաղորդագրությունը, կարող են մոտենալ իրենց հարմար Evoca բանկոմատին, որի վրա առկա է «Անքարտ կանխիկացում» կոճակը, եւ վայրկյանական ստանալ ուղարկված գումարը»,- տեղեկացրել է բանկի Թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

 «Սա օգտակար լուծում է կյանքի բազմաթիվ իրավիճակներում։ Բոլորիս հայտնի են դեպքեր, երբ մոռացել ենք քարտը տանը, կամ ոչ աշխատանքային օրերին անհրաժեշտ է գումար կանխիկացնել հաշվարկային հաշվից, սակայն մասնաճյուղերը փակ են, կամ, օրինակ, անհրաժեշտ է արագ գումար փոխանցել ընկերներից մեկին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Անքարտ կանխիկացում կամ փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝

- Ձեր EvocaTOUCH հավելվածում սեղմել «Կանխիկացում»,
- Նշել անհրաժեշտ գումարն ու ստացողի հեռախոսահամարը (եթե հենց Դուք եք կանխիկացնելու, ապա Ձեր հեռախոսահամարը),
- Ընտրել ելքագրվող քարտը կամ հաշիվը եւ սեղմել «Հաստատել»:

Համակարգը կգեներացնի ութանիշ կոդ, որը կարող եք օգտագործել ինքներդ կամ ուղարկել SMS հաղորդագրությամբ այն անձին, ում ցանկանում եք փոխանցել գումարը։ Գումարը ստացողը, մոտենալով Evocabank-ի մոտակա բանկոմատին, կկարողանա կանխիկացնել գումարը։

Կանխիկացման համար անհրաժեշտ է ՝

- Բանկոմատի էկրանի հենց առաջին էջի ներքեւի աջ անկյունից սեղմել «Անքարտ կանխիկացում»,
- Լրացնել կանխիկացվող գումարը, ստացողի հեռախոսահամարը, հաստատման ութանիշ կոդը եւ սեղմել «Հաջորդ»։

Գումարը կարելի է կանխիկացնել կոդը գեներացնելուց հետո 30 րոպեի ընթացքում։ Եթե անհրաժեշտ է հավելյալ ժամանակ, կարող եք կոդի գործողության ժամկետը երկարացնել եւս 30 րոպեով։

Կանխիկացման կամ փոխանցման համար կգանձվի 1% միջնորդավճար։

Ծառայությունը հասանելի է ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդների համար։

«Գումար փոխանցողը պետք է լինի Evocabank-ի հաճախորդ, իսկ ստացողը կարող է լինել ցանկացած անձ։ Կանխիկացում կարելի է կատարել միայն Evocabank-ի բանկոմատներից։ Բանկոմատների ցանկը շարունակաբար ավելանում է»,- նշել են բանկում։


«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 6136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW