Ռուսական արմատներով բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը մուտք է գործել ամերիկյան շուկա:Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նախօրեին ընկերությունը տեղեկացրել է, որ այսուհետ ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ կարող է գրանցել Revolut օգտահաշիվ եւ պատվիրել դեբետային քարտ:Քանի որ ընկերությունը Միացյալ Նահանգների տարածքում բանկային գործունեության ծավալելու լիցենզիա չունի, Revolut-ը կհամագործակցի Metropolitan Commercial Bank-ի հետ: 10.03.2020 | 16:46 Revolut-ը մտադիր է բրիտանական բանկային լիցենզիա ստանալ Սկզբնական շրջանում Revolut-ի օգտատերերին ԱՄՆ-ում հասանելի կլինեն հավելվածի միայն բազային գործառույթները: Նրանք կարող են ավանդ դնել, հաշվից հանել եւ գումար ուղարկել, ինչպես նաեւ աշխատավարձ ստանալ օգտահաշվի միջոցով: Ինչպես եւ եվրոպական շուկայում, Revolut-ի դեբետային քարտը բազմարժութային է՝ փոխարկել գումարը կարելի է անմիջապես հավելվածի մեջ: «Revolut-ում բազմիցս նշել են, որ ԱՄՆ-ն ստարտափի համար զարգացման առաջնային շուկաներից է: ԱՄՆ շուկա մուտք գործելը հանդիսացավ Ռուսաստանում աշխատելու նրա ծրագրերից հրաժարվելու պատճառներից մեկը,- գրում է պարբերականը: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17673