2026 թվականի սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ երեխան է: Կառավարության նիստում այսօր որոշվել է, որ մինչեւ 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում կշարունակեն գործել ներկայիս՝ երեխայի կարգաթվով պայմանավորված նպաստի չափերը։ Այսինքն՝ միասնական 500 հազար դրամի չափը հետադարձ ուժ չի ունենալու։Փոփոխություններից հետո ծնողները նպաստի համար կկարողանան դիմել մինչեւ երեխայի մեկ տարին լրանալու ամսվա վերջին օրը։ Դրանից հետո ներկայացված դիմումը կմերժվի։ Նախատեսվում է նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակումը հիմնականում տեղափոխել առցանց դաշտ։ Tweet Դիտում՝ 446