Վայոց ձորում գտնվող «Արգիշտի ռեզորթ» հանգստի գոտին ընդամենը երեք տարվա պատմություն ունի, սակայն փոքր նախաձեռնությունից արդեն վերածվել է զարգացող զբոսաշրջային բիզնեսի։ Այցելուների աճող պահանջարկին զուգահեռ ընդլայնվել են նաեւ ծառայությունները՝ բացօթյա լողավազանից ու գիշերակացի հնարավորություններից մինչեւ նոր ենթակառուցվածքներ։Բիզնեսի զարգացման հաջորդ կարեւոր քայլը էներգաարդյունավետ լուծումների ներդրումն էր։ Կոնվերս Բանկի լիզինգային ֆինանսավորման միջոցով «Արգիշտի» հանգստի գոտին ձեռք է բերել արեւային վահանակներ՝ նվազեցնելով էներգիայի ծախսերը եւ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։Խնայված միջոցներն այժմ կարող են ուղղվել նոր ներդրումների եւ ծառայությունների ընդլայնմանը՝ շարունակելով ձեւավորել ընտանիքների համար ավելի հարմարավետ ու հետաքրքիր հանգստի միջավայր։Տեսանյութն՝ այստեղԿոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 648