Ռուսաստանյան ուղիղ ներդրումների հիմնադրամը, Mail.ru Group-ը, USM հոլդինգը, «Մեգաֆոն»-ը եւ Alipay-ը (Alibaba Group-ում ներառված վճարային հարթակ) 2020թ. կստեղծեն եւ կգործարկեն վճարային համակարգ AliExpress Russia-ի համար:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախագիծն ուղղված կլինի AliExpress Russia համատեղ ձեռնարկության մասնակիցների վճարային եւ ֆինանսական փոխգործակցության իրականացմանը: Կողմերը մտադիր են ավարտել համակարգի ստեղծումը եւ օպերացիոն գործունեությունը սկսել 2020-ին:Ռուսաստանյան բաժնետերերը համատեղ ձեռնարկությունում կստանան 50%-ից ավելի բաժնեմաս: Նախատեսվում է համատեղ ձեռնարկությունում ներառել ռուսաստանյան բանկերից մեկին, որի ենթակառուցվածքը կօգտագործվի համակարգի գործունեության ապահովման համար:Համատեղ ձեռնարկությունը կօգտագործի ռուսաստանյան տեխնոլոգիաները եւ կպահպանի օգտատերերի տվյալները Ռուսաստանի տարածքում՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան: AliExpress Russia-ի ստեղծման մասին շրջանակային պայմանագիրը ստորագրվել էր 2018-ի աշնանը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 20577