Սիլիկոնյան հովտում գործող Next Insurance ապահովագրական ստարտափը հերթական ներդրումային ռաունդի ընթացքում ներգրավել է $250 մլն-ի վենչուրային ֆինանսավորում եւ գնահատվել $1 մլրդ: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ֆինանսավորման ռաունդը գլխավորել է գլոբալ ապահովագրական շուկայի առաջատարներից մեկը՝ Munich Re գերմանական վերաապահովագրական ընկերությունը: Ռաունդին մասնակցել են նաեւ American Express-ի վենչուրային ստորաբաժանումը՝ American Express Ventures-ը, ինչպես նաեւ Group 11 ներդրումային ընկերությունը եւ իսրայելական Zeev Ventures-ը: 2016թ. հիմնված ստարտափի համար սա խոշորագույն ներդրումային ռաունդ է: Անցած տարի ամռանը Next Insurance-ը ներգրավել է $83 մլն: Ընդհանուր առմամբ, իր գործունեության երեք տարիների ընթացքում ստարտափը ներգրավել է $381 մլն:Ամերիկյան ստարտափն աշխատում է փոքր եւ միջին բիզնեսի ապահովագրության շուկայում: Next Insurance-ն իր ապահովագրական պրոդուկտները հաճախորդների կարիքներին համապատասխանեցնելու համար օգտագործում է արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները: Անցած տարվա մայիսին այն դարձել է լիցենզավորված ապահովագրական ընկերություն: Չնայած այն հանգամանքին, որ ստարտափն առաջարկում է ապահովագրական պրոդուկտների լայն շրջանակ, այդուհանդերձ, աշխատում է միայն ամերիկյան շուկայում, որտեղ նրա ծառայություններից օգտվում է ավելի քան 70 000 հաճախորդ: Next Insurance-ը մտադիր է դառնալ ունիվերսալ ապահովագրական կենտրոն, որը կկենտրոնանա բիզնեսի այն ոլորտների վրա, որոնք հաճախ դուրս են մնում ավանդական ապահովագրական ընկերությունների տեսադաշտից: Next Insurance-ի գլխավոր տնօրեն Գայ Գոլդշտեյնը նշել է, որ ներդրողներից ստացած գումարը կուղղվի նոր ապահովագրական պրոդուկտների ստեղծմանը եւ հաճախորդների բազայի ընդլայնմանը: Munich Re-ն ունի իր հետաքրքրությունները: Մասնավորապես, ընկերության վարչության նախագահ Յոախիմ Վեննինգը հայտարարել է, որ ներդրումները թույլ կտան ընդլայնել Munich Re-ի ներկայությունն ամերիկյան ապահովագրական շուկայում: Նա նաեւ ընդգծել է, որ իր ընկերությունը թվային ապահովագրության ոլորտում մտադիր է դառնալ ծառայությունների առաջատար մատակարար: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15962