Evocabank-ը տեղեկացնում է, որ EvocaTOUCH հավելվածի միջոցով արդեն կարելի է ստանալ օնլայն վարկ մինչեւ 5 000 000 դրամի կամ 10 000 դոլարի չափով եւ մարել այն ավելի երկար ժամկետում՝ 5 տարում: Վարկը տրամադրվում է 8% տարեկան անվանական տոկոսադրույքով՝ դոլարի դեպքում, եւ 12%-ով՝ դրամի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույքը 19,35% է ԱՄՆ դոլարի դեպքում եւ 23,77%՝ դրամի դեպքում):«Վարկին դիմելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել EvocaTOUCH հավելվածը, հավելվածի հենց առաջին էջից սեղմել Դիմել վարկի կոճակը, ընտրել SingleTOUCH վարկատեսակը եւ լրացնել ընդամենը մի քանի տվյալ։ Վարկը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բանկ այցելելու եւ հերթերում ժամանակ կորցնելու։ Անհրաժեշտ է միայն ունենալ նույնականացման քարտ կամ անձնագիր եւ ՀԾՀ։ Վարկի օնլայն հայտը կարելի է լրացնել մի քանի վայրկյանում:Օնլայն հայտը լրացնելուց հետո այն հաստատվում է օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի՝ վայրկյանների ընթացքում։ Վարկի հաստատման գործընթացն իրականացվում է առանց մարդու միջամտության՝ ավտոմատացված համակարգի միջոցով։ Հաստատումից հետո վարկի գումարը կմուտքագրվի Ձեր Evocabank-ի քարտին, իսկ եթե դեռ Evocabank-ի գործընկեր չեք, ապա Ձեր նոր ոճային քարտը վարկի գումարով անվճար կառաքվի Ձեզ Ձեր նշած հասցեով՝ Ձեր տուն, գրասենյակ կամ այլ ցանկացած վայր՝ խնայելով Ձեր ժամանակը։ Վարկի ստացման գործընթացը հեշտ է, պարզ եւ արագ։ Ի դեպ, 55,000 մարդ արդեն ստացել է SingleTOUCH օնլայն վարկ՝ ավելի արագ, քան կպատրաստվի 1 բաժակ սուրճը»,- ասված է հաղորդագրությունում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22088