SwatchPAY!-ը մուտք է գործում ռուսաստանյան շուկա
13.11.2019 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ Twitter

Ինչպես հաղորդում է Plusworld.ru-ն, այսուհետ Mastercard-ի ռուսաստանցի քարտապանները հնարավորություն կունենան Swatch ժամացույցներով պարզ, հարմարավետ եւ անվտանգ վճարել գնումների դիմաց՝ մեկ հպումով: Ռուսաստանը Շվեյցարիայից եւ Նիդեռլանդներից հետո կդառնա երրորդ երկիրը, որտեղ կգործարկվի այս ծառայությունը:
Անհպում վճարումների հնարավորությամբ ժամացույցները SwatchPAY! հավաքածուից հնարավոր կլինի ձեռք բերել Swatch խանութներում մոտ ապագայում:
Ժամացույցով գնումների դիմաց վճարելու համար անհրաժեշտ է ներբեռնել SwatchPAY!-ի հավելվածը (հասանելի են iOS եւ Android տարբերակները) սմարթֆոնում եւ ժամացույցին կցել SwatchPAY!-ի հետ աշխատող ռուսաստանյան բանկի Mastercard քարտը՝ սքանավորելով այն սմարթֆոնի տեսախցիկի միջոցով կամ մուտքագրելով տվյալները ձեռքով:
Այնուհետ կարելի է վճարել գնումների դիմաց մեկ հպումով SwatchРAY! ժամացույցներով եւ հեշտությամբ ղեկավարել վճարային գործողությունները հավելվածում՝ հետեւելով սեփական ծախսերին:
«Mastercard-ի հետ համատեղ իրականացվող տեխնոլոգիական շատ նորույթներ առաջինը հասանելի են դարձել ռուսաստանցիներին: Մենք ուրախ ենք, որ այսուհետ SwatchPAY!-ն այդ շարքում է: Ռուսաստանը բաց է՝ ընդունելու այս նորույթները. MasterIndex-ի հետազոտության համաձայն՝ անցած տարվա ընթացքում վճարային գործառնությամբ սարքավորումների տարածվածությունը ռուսաստանցիների շրջանում 2017-ի համեմատ աճել է 30%-ով»,- նշել է Ռուսաստանում Mastercard-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Տարտիշեւը:
Գործընկերային պայմանագրի համաձայն՝ բոլոր երեք երկրներում՝ Շվեյցարիայում, Նիդեռլանդներում եւ Ռուսաստանում, կարելի է գնել ժամացույց եւ միացնել SwatchPAY! ծառայությունը, որը հասանելի է միայն Mastercard-ի քարտապաններին: Այն աշխատում է SwatchРAY! հավաքածուի 4 մոդելների հետ, որոնք ունեն NFC մոդուլը՝ թաքնված ժամացույցի թվատախտակի տակ:
Ծառայությունն աշխատում է տոկենիզացիայի տեխնոլոգիայի կիրառմամբ (Mastercard Digital Enablement Service): Mastercard-ի քարտը ժամացույցին կցելու դեպքում 16-նիշանոց համարը փոխարինվում է եզակի տոկենով: Այն ոչ միայն տարբերվում է քարտի համարից, այլեւ չի կարող օգտագործվել ուրիշ սարքավորումից վճարելու դեպքում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: