AFP. Եվրոպան Visa-ին եւ MasterCard-ին այլընտրանք է ստեղծում
07.11.2019 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://m.pln24.ru/

Ինչպես գրում է RBC-ն, այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Այս մշակումը ստացել է PEPSI (Pan-European Payment System Initiative) անվանումը: Աղբյուրների խոսքով՝ համակարգի օգնությամբ հնարավոր կլինի ղեկավարել բոլոր տեսակի ապանյութականացված վճարումները:
AFP-ի՝ ֆրանսիական բանկային ոլորտում աշխատող աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ գաղափարը ծնվել է դեռ 2017-ին: Նրա խոսքով՝ այն ժամանակ Եվրոպական կենտրոնական բանկին հուզել է Եվրոպայում վճարների ինքնիշխանության հարցը: «Ի սկզբանե PEPSI-ն ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական նախաձեռնություն է եղել»,- պատմել է նա:
Իր հերթին, Ֆրանսիայի ֆինանսների նախարարության գանձապետարանի գլխավոր վարչության պետի տեղակալ Ժերոմ Ռեբուլը հայտարարել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպայում էապես փոխվել է մոտեցումը էլեկտրոնային եւ քարտերով վճարումների ապագայի հարցի շուրջ:
Ինչպես հաղորդում է AFP-ն, BNP Paribas բանկի (ֆրանսիական բանկ, խոշորագույններից մեկը Եվրոպայում – Banks.am) պլաստիկ քարտերի վարչության ղեկավար Կառլո Բովերոն նոյեմբերի 5-ին Revue Banque-ի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ հիշատակել է նման մշակման մասին:
Գործակալությունը նշում է, որ որեւէ ֆինանսական կառույց դեռ չի հաստատել իր մասնակցությունը այդպիսի վճարային համակարգի ստեղծմանը: Միաժամանակ, AFP-ի աղբյուրները հայտարարել են այդ աշխատանքներում ֆրանսիական բանկերի մեծամասնության, ինչպես նաեւ գերմանական Deutsche Bank-ի ներգրավման մասին:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: