Գերմանական բանկերը հանդես են եկել թվային եվրոյի ստեղծման օգտին
04.11.2019 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://psm7.com/

Ինչպես հաղորդում է Вloomchain.ru-ն, ասոցիացիան ներառում է այնպիսի ճանաչված բանկեր, ինչպիսիք են Deutsche Bank-ը, Credit Suisse-ը, Commerzbank-ը:
Ասոցիացիայում կարծում են, որ «ծրագրավորվող թվային փողերը» մի շարք էական առավելություններ ունեն ավանդական վճարային գործիքների նկատմամբ, մասնավորապես՝ դրանք ապահովում են ավելի արագ գործարքներ:
Փաստաթղթում ասվում է, որ մասնավոր բանկերը կարգավորիչների հետ համատեղ պետք է մշակեն այնպիսի վճարային համակարգ, որը կլուծի ներկայիս ենթակառուցվածքի խնդիրները՝ միաժամանակ ապահովելով վերջինիս առավելությունները: Բանկիրները նշել են, որ մրցունակ դառնալու համար այդ համակարգը պետք է հիմնված լինի միասնական չափանիշների եւ միասնական արժույթի վրա:
«Դա միակ միջոցն է ամերիկյան եւ, հավանաբար, չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից մրցակցային ճնշմանը դիմակայելու համար»,- ասված է ասոցիացիայի հայտարարության մեջ:
Կազմակերպությունն ընդգծում է, որ կայուն արժույթը յուրաքանչյուր տնտեսական համակարգի հիմքն է եւ պետական ինքնիշխանության առանցքային տարրը: Ուստի թվային փողերի թողարկումը չպետք է վտանգի ներկայիս դրամավարկային համակարգի կայունությունը:
Թվային եվրոն, կազմակերպության կարծիքով, պետք է համապատասխանի «կարգավորչի ամենախիստ պահանջներին»: Դրա համար անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով ներկայացնել թվային ակտիվների դասակարգումը եւ ապահովել ոլորտի կարգավորումը բանկային լիցենզիայի շրջանակում: Մասնավոր բանկերը սպասում են, որ կարգավորիչներն անհրաժեշտ հիմք կապահովեն թվային նորամուծությունների ներդրման համար:
Թվային եվրո օգտագործողը պետք է հստակ նույնականացված լինի՝ համաձայն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կանոնների: Դրա համար պահանջվում է մշակել «համաեվրոպական, իսկ ավելի լավ է գլոբալ» նույնականացման չափանիշ:
«Եվրոպան պետք է ժամանակին համահունչ քայլի, հակառակ դեպքում՝ կգոյանան ուժի երկու բեւեռներ՝ ամերիկյան եւ չինական»,- եզրափակել է կազմակերպությունը:
Ինչպես գրում է պարբերականը, շատ հնարավոր է, որ գերմանական բանկերի նախաձեռնությանը միանան արտասահմանյան գործընկերները: Առավել եւս, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը եւս առաջարկում էր ԵՄ-ի տարածքում ստեղծել պետական թվային արժույթ:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: