Ամառվա 7 նշանակալից ֆինտեխ գործարքները

17.10.2019 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ֆինտեխ #ներդրումներ
Bloomchain.ru պորտալը հավաքել է ֆինտեխ աշխարհի յոթ ամենանշակալից գործարքները, որոնք տեղի են ունեցել այս ամռանը: Ցուցակը կազմելիս խմբագրությունը չի սահմանափակվել աշխարհագրությամբ եւ ընտրել ամենախոշոր ($100 մլն-ից ոչ պակաս) եւ հետաքրքիր ներդրումներն ամբողջ աշխարհից:

Nubank

Մոբայլ բանկային ծառայությունների ոլորտում գործող բրազիլական Nubank ֆինտեխ ստարտափը $400 մլն-ի ներդրումային ռաունդ է անցկացրել: Banks.am-ն արդեն անդրադարձել է այս գործարքին, մանրամասները բերված են այս հղումով:

Robinhood

Մի փոքր ավելի քիչ միջոցներ է ներգրավել արժեթղթերի առեւտրում մասնագիտացած ամերիկյան Robinhood հավելվածը՝ $323 մլն: Ընկերությունը գնահատվել է $7,6 մլրդ: Ներդրումային ռաունդը, որը կայացել է հուլիսին, գլխավորել է Յուրի Միլների DST Global ֆոնդը:

Հետաքրքիր է, որ Nubank-ն ու Robinhood-ը գրավում են նույն ներդրողների ուշադրությունը: Ինչպես եւ բրազիլական ստարտափի դեպքում, Միլների ֆոնդն արդեն երրորդ անգամ է ներդրում կատարում Robinhood-ում:

Creditas

Ամառվա ամենա աչքի ընկնող ֆինտեխ գործարքների ցանկում է հայտնվել եւս մեկ ստարտափ Բրազիլիայից: Խոսքը Creditas թվային հարթակի մասին է, որն առաջարկում է սպառողական վարկեր գրավի դիմաց:

Հուլիսին ընկերությունը ներգրավել է $231 մլն SoftBank Vision Fund-ից եւ SoftBank Group-ից: Ընկերության արժեքը չի բացահայտվում:

Monzo

Բրիտանական Monzo մոբայլ բանկը, որը ռուսական արմատներով Revolut ստարտափի անմիջական մրցակիցն է, հունիսին ստացել է $144 մլն ներդրում: Ընկերությունը գնահատվել է $2,5 մլրդ:

Tala

Կալիֆոռնիայում գործաղ Tala ստարտափը, որը սպառողներին է տրամադրում վայրկենական փոխառություններ $10-ից մինչեւ $500, օգոստոսին ներգրավել է $110 մլն:
Ընկերության արժեքը գերազանցել է $750 մլն: Հիմնադրման օրվանից Tala-ն ընդհանուր առմամբ ներգրավել է ավելի քան $215 մլն: Ընկերությունը ընդհանուր առմամբ $1 մլրդ-ի  փոխառություն է տրամադրել 4 մլն հաճախորդի:

Brex

Հունիսին ամերիկյան Brex ընկերությունը ներգրավել է $100 մլն եւ գնահատվել $2,6 մլրդ: Ընկերությունը թողարկում է կորպորատիվ վարկային քարտեր ստարտափների համար, որոնց մերժում են դասական բանկերը: Հիմնադրման օրվանից ընկերությունն ընդհանուր առմամբ ներգրավել է $315 մլն: Ընդ որում՝ նախագծի հիմնադիրները 22 եւ 23 տարեկան են:

Adyen

Ամառվա ամփոփիչ ֆինտեխ իրադարձությունը ներդրումային գործարք չէ, սակայն իրենից ներկայացնում է մտածված եւ հետաքրքիր քայլ ոլորտի խոշորագույն ընկերության կողմից: Խոսքը հոլանդական Adyen-ի մասին է, որը զբաղվում է օնլայն ռիթեյլերների վճարումների մշակմամբ: Հարթակի հիմնադիրները՝ գլխավոր տնօրենն ու տեխնիկական տնօրենը, որոշել են վաճառել ընկերությունում ունեցած իրենց բաժնետոմսերի 15-ական տոկոսը: Ընդհանուր առմամբ, բաժնետոմսերի արժեքը կկազմի մոտ 320 մլն եվրո:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16160
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW