Սմարթֆոնը՝ POS տերմինալի փոխարեն

08.10.2019 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Պրոմսվյազբանկ» #սմարթֆոն #POS տերմինալ
«Պրոմսվյազբանկը» առաջինը Ռուսաստանում ներկայացրել է լուծում, որը հնարավորություն է տալիս առեւտրականներին հասարակ սմարթֆոնի օգնությամբ ընդունել մի քանի վճարային համակարգի քարտեր (Visa, MasterCard եւ «Միր»):

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը»-ը, այս լուծումը նախատեսված է փոքր բիզնեսի եւ անհատ ձեռներեցների համար, չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ եւ ենթադրում է ցածր սակագներ:

Առաջին վճարումն իրականացվել է Visa քարտն անհատ ձեռներեցի սմարթֆոնին կցելով: Այնուհետեւ գնումներ են կատարվել MasterCard-ի, ինչպես նաեւ ApplePay-ի եւ AndroidPay-ի օգնությամբ:

«Պրոմսվյազբանկի» ՓՄՁ էլեկտրոնային բիզնեսի դեպարտամենտի փոխտնօրեն Նիկիտա Խոմուտովի խոսքով՝ այս տեխնոլոգիայի կիրառումից ավելի շատ կշահի փոքր եւ միջին բիզնեսը, որի համար POS տերմինալի գնումն ու սպասարկումը բավականին թանկ է:

Անցած տարվա դեկտեմբերին MasterCard-ը «Սբերբանկի» հետ համատեղ ներկայացրել էր «Սբերբանկ TapOnPhone» հավելվածը: Պիլոտային նախագծի շրջանակում փորձարկվում էր նմանատիպ տեխնոլոգիա: Ինչպես նշել են MasterCard-ում, «մենք շարունակում ենք աշխատել «Սբերբանկի» հետ այս նախագծի շուրջ»: Հիմնական տարբերությունն այն է, որ «Սբերբանկ TapOnPhone» հավելվածը փորձարկվում է միայն մեկ վճարային համակարգի հետ:

«Պրոմսվյազբանկը» խոստանում է ավարտել պիլոտային նախագիծը մինչեւ հոկտեմբերի վերջ, այնուհետ գործարկել այն ձեռնարկատերերի համար «մարտական» ռեժիմում:

Բանկերն արդեն առաջարկում են մոբայլ սարքերը որպես վճարային տերմինալ օգտագործելու մի քանի տարբերակներ: Թե որ տեխնոլոգիան կլինի ավելի պահանջված՝ ցույց կտա ժամանակը, սակայն «Սբերբանկի» եւ «Պրոմսվյազբանկի» առավելությունը լրացուցիչ սարքավորումների բացակայությունն է, ինչպես նաեւ վճարման ընթացակարգի պարզությունն ու արագությունը:  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 14671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW