Սբերբանկն անհատականացրել է իր բանկոմատների մենյուն: Այսուհետ հաճախորդի նույնականացումից հետո գլխավոր էկրանին կհայտնվեն մենյուի այն կետերը, որոնք նա առավել հաճախ օգտագործել է նախկինում, ինչպես նաեւ բանկի առաջարկները, որոնք ակտուալ են հենց նրա համար:Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, մասնավորապես, համակարգն ինքը կառաջարկի հաճախորդին կանխիկացման ենթակա առավել հաճախակի գումարները, պարբերաբար իր կողմից իրականացվող գործարքները եւ անգամ կշնորհավորի հաճախորդի տարեդարձը՝ առաջարկելով նվեր: Նոր հնարավորությունը հասանելի է Սբերբանկի 44 000 բանկոմատներում, իսկ մինչեւ 2019թ. վերջը կգործի բանկի ինքնասպասարկման սարքերի ամբողջ ցանցում, որոնք ունեն սենսորային էկրան: «Ամեն րոպե մեր բանկոմատներում սպասարկվում են հազարավոր հաճախորդներ: Համակարգը հարմարվում է հաճախորդի նախընտրություններին եւ առաջարկում է յուրաքանչյուրին առավել հարմար ծառայություն: Դա տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը, որը նրանք կարող են նվիրել այն բանին, ինչն իրապես կարեւոր է նրանց համար»,- նշել է Սբերբանկի ավագ փոխնախագահ, «Վաճառքների ցանցի» ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Մալցեւը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21763