Սբերբանկի հաճախորդները, «Սբերբանկ Օնլայն» հավելվածի օգտատերերն այսուհետ կարող են գնումների դիմաց վճարել սմարթֆոնով՝ «Վճարիր QR» վճարային ծառայության օգնությամբ: Ինչպես հաղորդում է Սբերբանկի մամուլի կենտրոնը, QR կոդով վճարումը հնարավորություն է ընձեռում բանկի հաճախորդներին անկանխիկ վճարումներ կատարել այն կետերում, որտեղ չկա ավանդական էքվայրինգ:«Վճարիր QR» ծառայությունը հնարավորություն կտա միկրո եւ փոքր բիզնեսին անկանխիկ վճարումներ ընդունել գնորդներից՝ առանց լրացուցիչ սարքավորման: Ավանդաբար անկանխիկ վճարման ձեւը նպաստում է վաճառքների ավելացմանը, իսկ QR-ի օգտագործման դեպքում դա հնարավոր է բիզնեսի կողմից մինիմալ ծախսերի պարագայում: Վաճառողին բավարար է ունենալ QR կոդը Սբերբանկից, որը գնորդը սքանավորում է իր սմարթֆոնի տեսախցիկով՝ «Սբերբանկ Օնլայն» հավելվածի միջոցով: Համակարգը պարզ է օգտագործման մեջ եւ դրամարկղի աշխատակիցների համար, որոնք տեսնում են բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը գնման մասին իրավաբանական անձանց համար նախատեսված Սբերբանկի «Բիզնես Օնլայն» մոբայլ հավելվածում: Ֆիզիկական անձ հանդիսացող Սբերբանկի հաճախորդների համար QR կոդով վճարումը հնարավորություն կտա անկանխիկ գնումներ կատարել այն առեւտրի կետերում, որտեղ բացակայում է ավանդական էքվայրինգը՝ շուկաներում, կենցաղային սպասարկման կետերում, գեղեցկության փոքր սրահներում, ծաղիկի խանութներում, եւ միաժամանակ ստանալ բոնուսներ: Վճարում կատարելու համար անհրաժեշտ է միայն Android կամ iOS սմարթֆոն եւ «Սբերբանկ Օնլայն» հավելված՝ հեռախոսի տեսախցիկին հասանելիություն ունենալու միջոցով: Մինչեւ oգոստոսի վերջը «Վճարիր QR» ծառայությունը հասանելի կլինի միկրո եւ փոքր բիզնեսին ամբողջ Ռուսաստանի տարածքում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 15934