Միասնական կենսաչափական համակարգը տնտեսել է 1 մլրդ ռուբլի

08.07.2019 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Միասնական կենսաչափական համակարգ
Ռուսաստանի Միասնական կենսաչափական համակարգը (ՄԿՀ) անցած տարի օգնել է գործընկեր բանկերին տնտեսել ավելի քան 1 մլրդ ռուբլի՝ զեղծարարարկան գործարքները կանխելու հաշվին, հայտնում է «Իզվեստիա»-ն։  

ՄԿՀ-ն կծառայի որպես զեղծարարարների հետ պայքարի հիմնական գործիք, որոնք վարկ են ստանում ուրիշի անձնագրով։ Այս մասին պարբերականին պատմել են ՌԴ բանկերում, իսկ տեղեկատվությունը հաստատել են «Ռոստելեկոմ»-ում (ՄԿՀ-ի օպերատոր)։ Ֆինանսական հաստատություններում պարզաբանել են, որ արտաքինի ճանաչման սեփական համակարգերը ներկայում արդեն օգտագործվում են, սակայն սահմանափակված են միայն ներքին տվյալներով։


ՌԴ խոշոր բանկերի ներկայացուցիչները նշել են, որ դիտարկում են ՄԿՀ-ն որպես չարագործների դեմ հիմնական գործիք, որոնք ցանկություն ունեն բանկային ծառայություն ստանալ կեղծ անձնագրով։
 
Դեմքի ճանաչման օգնությամբ Տինկոֆ Բանկին վերջին երեք տարում հաջողվել է վեց անգամ նվազեցնել վարկային զեղծարարությունը։ Բանկում նշել են, որ տեխնոլոգիան թույլ է տալիս ամսական տնտեսել տասնյակ միլիոնավոր ռուբլիներ։

Կենսաչափության շնորհիվ անցած տարի Պոչտա Բանկում հաջողվել է կանխել շուրջ 5000 պոտենցիալ զեղծարարական գործարք:

Օրենսդրության համաձայն՝ ներկայում ֆինանսական հատվածում ՄԿՀ-ն կարող է օգտագործվել երեք գործարքների համար՝ հաշիվների եւ ավանդների բացում, վարկերի ստացում եւ դրամական փոխանցումներ։ Սակայն հետագայում բանկերն իրենք կկարողանան որոշել, թե ինչ տեսակի քեյսեր կիրագործեն ՄԿՀ-ի կիրառմամբ, որոնց թվում կարող է ներառվել զեղծարարության դեմ պայքարը։

Ըստ փորձագիտական կարծիքի՝ ՄԿՀ-ի ամբողջական ներթափանցման դեպքում չարագործին ուրիշի անձնագրով ծառայություն մատուցելը կբացառվի։ Սակայն կենսաչափությունն ունի նաեւ կողմնակի ազդեցություն. հայտնի են դեպքեր, երբ համակարգը չի ճանաչում նույն մարդուն այն պատճառով, որ նա, օրինակ, կտրել է մազերը, այցելել է ատամնաբույժի, որից հետո նրա դեմքն ուռել է։ Կենսաչափությունն անընդհատ կատարելագործվում է, ուստի այդ մանրուքները շուտով կվերանան, գրում է պարբերականը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 18294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW