Ռուսաստանյան վարկային կազմակերպությունները գնել են դեմքի ճանաչման գործառույթով ավելի քան 10 հազ. բանկոմատ, «Իզվեստիա»-ին պատմել է նման բանկոմատներ արտադրող՝ VisionLabs ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Խանինը։Ակնկալվում է, որ այդ բանկոմատներում հնարավոր կլինի գործարքներ կատարել առանց պլաստիկ քարտի. բանկոմատը կճանաչի մարդուն իր արտաքինով։ Սակայն մինչ այդ հաճախորդը պետք է վարկային կազմակերպությանը ներկայացնի իր կենսաչափական տվյալները, որոնք «կփոխկապակցվեն» հաշիվներին։ Նոր սերնդի բանկոմատները կբարձրացնեն գործարքների անվտանգությունը, ինչպես նաեւ կդարձնեն ընթացքն ավելի հարմար եւ արագ, կարծում են փորձագետները։ Սակայն ռուսաստանցիները դեռեւս մեծ վստահություն չունեն կենսաչափության նկատմամբ, ուստի մոտ ապագայում նման ծառայությունները մեծ տարածում չեն գտնի։ Նման АТМ-ներ արդեն ձեռք են բերել Սբերբանկն ու Տինկոֆ Բանկը։ Ալեքսանդր Խանինի խոսքով՝ նոր սարքերը կտեղադրվեն մինչեւ 2019թ. վերջը։ Տինկոֆ Բանկում հայտնել են, որ դեմքի ճանաչման տեխնոլոգիան ներկայում գործում է փորձնական ռեժիմում եւ հասանելի է դեռեւս միայն վարկային կազմակերպության աշխատակիցներին։ Ակնկալվում է, որ նոու հաուն կարող է լիովին փոխարինել բանկային քարտերին, ինչպես, օրինակ, այսօր հաշվարկների ժամանակ «պլաստիկի» փոխարեն օգտագործվում է սմարթֆոնն ու բանկային մոբայլ հավելվածը, որը գեներացնում է QR-կոդը։Սբերբանկի մամուլի կենտրոնում դեռեւս չեն մանրամասնել նման սարքավորումների կիրառման ժամկետները։Այլ խոշոր բանկերում նշել են, որ եւս հետաքրքրված են դեմքի ճանաչման գործառույթով բանկոմատների ներդրմամբ։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17510