Սբերբանկը փոխանցումները բանկոմատից կանխիկացնելու ծառայություն է գործարկել

12.06.2019 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#բերբանկ #Իգոր Մամոնտով
Սբերբանկը գործարկել է նոր ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին դրամական փոխանցումները կանխիկով ստանալ բանկոմատից։

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, գումարը հնարավոր է փոխանցել ցանկացած պահի «Սբերբանկ Օնլայն»-ի միջոցով, իսկ ստանալ՝ Սբերբանկի բանկոմատային ցանցում կանխիկի տրամադրման միջոցով կամ բանկի գրասենյակներում։

Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է իմանալ ստացողի բջջային հեռախոսահամարը կամ անուն, ազգանուն, հայրանունը։ Քանի դեռ փոխանցումը չի ստացվել, ուղարկողը կարող է չեղարկել այն։ Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է նշել SMS-ում առկա կոդը։

«Մենք շարունակում ենք ընդլայնել գումար փոխանցելու՝ մարդկանց հնարավորությունը: ԱՊՀ երկրներ եւ արտասահման փոխանցումներին զուգահեռ՝ ստեղծվել է գումարի փոխանցման նոր հնարավորություն՝ երկրի ներսում։ Այսուհետ Ռուսաստանի յուրաքանչյուր բնակիչ, անգամ չլինելով Սբերբանկի հաճախորդ, գումարը ստանալու համար կարող է օգտվել Սբերբանկի բանկոմատային լայն ցանցից եւ մասնաճյուղերից»,- նշել է Սբերբանկի փոխնախագահ Իգոր Մամոնտովը։

Գործարքի ընթացքում Սբերբանկը տեղեկացնում է դրամական միջոցներ ուղարկողին եւ ստացողին փախանցման կարգավիճակի փոփոխության մասին։ Օրինակ, ուղարկողը SMS կստանա բանկից, երբ գումարը հաջողությամբ վճարված կլինի։

Նշված փոխանցումները հաճախորդներն արդեն կարող են կատարել Ռուսաստանի 27 ռեգիոններում։ Հետագայում ծառայությունը հասանելի կլինի «Սբերբանկ Օնլայն»-ի բոլոր հաճախորդներին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 28248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW