Saxo Bank-ը ներկայացրել է ապագայի բանկի մասին իր մոտեցումները

03.06.2019 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Saxo Bank #Կիմ Ֆուրնե
Ինվեստ-Ֆորսայթ գործարար ամսագիրը հրապարակել է Saxo Bank-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Կիմ Ֆուրնեի հոդվածը՝ նվիրված ապագայի բանկին։ Banks.am-ն առանձնացրել է հոդվածի առավել հետաքրքիր հատվածները:

Սրընթաց փոփոխվող աշխարհում իրապես մրցունակ լինելու համար բանկը պետք է առաջին տեղում դնի հաճախորդին եւ վերաիմաստավորի իր ՏՏ ռազմավարությունը՝ տեխնոլոգիական հսկաներին հաջողությամբ դիմակայելու համար։ Հենց այստեղ կարելի է օգտագործել տեխնոլոգիական գործընկերությունը, որի շրջանակում ծառայություններն իրացվում են վաճառողի, այլ ոչ թե մշակողի բրենդի ներքո։

***
Այսօր բանկերի մեծամասնությունը մշակում է, ըստ էության, նույն տեխնոլոգիան եւ թվային լուծումները։ Ծայրահեղ անարդյունավետ է, երբ բոլորն անում են նույն բանը եւ այն էլ՝ մրցակցում են դրանում։ Լավագույն կարող է լինել միայն որեւէ մեկը. այդ դեպքում ինչո՞ւ չօգտվել լավագույն մատակարարների ծառայություններից՝ ամեն ինչը սեփական ուժերով մշակելու փոխարեն։

***
Մեր պատկերացմամբ՝ ապագայի բանկը չի զբաղվում սեփական ջանքերով տեխնոլոգիաների մեծ ծավալների մշակմամբ։ Ապագայի բանկն օգնում է հաճախորդին կողմնորոշվել հավելվածների եւ խելացի ֆինտեխ լուծումների բարդ աշխարհում՝ ընտրելով լավագույն լուծումները եւ արդյունավետ կերպով փաթեթավորելով դրանք։ Այդպիսի շուկայական մոդելը կօգնի բանկին ապահովել ոչ թանկ, ճկուն եւ ժամանակակից ծառայություն հաճախորդի համար։

***
Պայծառ ապագա կտեսնեն այն բանկերը, որոնք խիզախություն կունենան՝ կտրուկ անցում կատարելու սեփական ուժերով տեխնոլոգիաների մշակումից դեպի իրապես բաց բանկեր դառնալուն, որոնք կգործեն իբրեւ շուկաներ կամ հարթակներ։ Իսկապես, ամպային լուծումներն այդ ապագան շատ հեռավոր չեն դարձնում։

***
Գնալով շատ ավելի մեծ թվով բանկեր են սկսում հասկանալ, որ հնացած ՏՏ ենթակառուցվածքն ամենամեծ խոչընդոտն է. այլեւս անհրաժեշտություն չկա ինքնուրույն մշակել տեխնոլոգիաները։ Դա շատ թանկ հաճույք է, հատկապես նորմատիվային պահանջների աճի պայմաններում։ Բացի այդ, աշխարհն է շատ արագ առաջ շարժվում։

***
Բանկերն ունեն լավ հնարավորություն՝ մրցակցելու ֆինտեխ եւ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, քանի որ ունեն ռեսուրսներ եւ հավատարիմ հաճախորդների խոշոր բազա։ Սակայն այդ ամուր հիմքը կարող է չդիմանալ, եթե բանկերը շարունակեն զբաղվել սեփական համակարգերի, ծառայությունների եւ լուծումների մշակմամբ։

***
Հաղթող կդառնա նա, ով իր ուշադրության կենտրոնում կպահի առանձին հաճախորդի պահանջներին ադապտացված ծառայությունը։ Դրան կարելի է հասնել միայն մասնագիտացված գործընկերների հետ համագործակցության միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կմատակարարի առանձին բաղադրիչներ, որոնք արդյունքում կմիավորվեն հաճախորդների համար հստակ եւ ունիկալ ծառայությունում՝ հաճախորդի շահերը դասելով առաջին տեղում։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 19883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW