Գործարկվել է EasyWallet-ի նույնականացման մեթոդը

15.05.2019 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#EasyWallet #Մհեր Առաքելյան #Սուրեն Ոսկանյան
EasyPay ընկերությունը գործարկել է EasyWallet դրամապանակի նույնականացման արդիական մեթոդը, որը հնարավորություն է տալիս դրամապանակի նույնականացումն իրականացնել առցանց եւ մի քանի րոպեում։

«Այլեւս կարիք չկա պայմանագիրը պատվիրել կամ գրասենյակ այցելել։ Նույնականացման մեթոդը ենթադրում է EasyWallet-ի նույնականացումը՝ համապատասխանեցելով օգտատիրոջ տվյալները եւ կենսաչափական ցուցանիշները»,-ասել է EasyPay-ի տնօրեն Մհեր Առաքելյանը։

Նա նշել է, որ նոր համակարգի հիմքում ընկած են նեյրոնային ցանցերի խոր ուսուցման տեխնոլոգիաները։

Այսուհետ, օգտատերը դրամապանակ մուտք գործելուց կստանա նույնականացում անցնելու հրավեր։

«Հրավերն ընդունելուց հետո օգտատերը պետք է նկարի իր անձնագիրը կամ ID քարտը։ Այնուհետ, հետեւելով ձայնային եւ գրավոր հրահանգներին, պետք է լուսանկարի ինքն իրեն (սելֆի)։ Ապա, ներկայացված տվյալներն ուղարկվում են մեր բազա եւ համապատասխանության դեպքում մեր օպերատորները կազմում են պայմանագիրը, որից հետո դրամապանակը համարվում է նույնականացված»,- ասել է EasyPay-ի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանը։

EasyWallet-ի հաճախորդները կարող են վճարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց, կատարել բանկային փոխանցումներ, տեսնել իրենց կատարած ծախսերի բացվածքը, ստեղծել նախընտրելի վճարումների խմբեր, ինչպես նաեւ տարբեր գործողությունների դիմաց ստանալ նվերներ եւ cashback-եր։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ EasyPay-ը մտադիր է շարունակել իր հաճախորդներին մատուցել նոր ծառայություններ՝ արդիական եւ հարմար գործիքների ներդրմամբ։

«Մեր ընկերությունն այս տարի նշում է իր գործունեության 5-ամյակը։ Լսելով մեր հաճախորդների գնահատականներն ու առաջարկությունները, ինչպես նաեւ զգալով ժամանակի շունչը, մենք անընդհատ օպտիմալացնում ենք մեր կառավարման համակարգերը եւ բարելավում մատուցվող ծառայությունների որակը»,- ամփոփել է Մհեր Առաքելյանը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 23296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW