Գոյություն ունի երկու մոտեցում ֆինանսական տեխնոլոգիաների նկատմամբ. առաջինը՝ չինական, երկրորդը՝ մնացած բոլորինը: Այս մասին «Բանկային տեսություն» ամսագրի օնլայն պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է PwC-ի՝ ֆինանսական հատվածին ծառայություններ մատուցող միջազգային պրակտիկայի գծով ղեկավար, Նյու Յորքում PwC գրասենյակի գործընկեր Ջոն Գարվին (John Garvey): Նա, մասնավորապես, պատասխանել է հարցին, թե կարող է արդյոք Google-ը դառնալ բանկ, իսկ համաշխարհային համբավ ունեցող ֆինանսական որեւէ կազմակերպություն, իր հերթին, մոտ ապագայում դառնալ ՏՏ ընկերություն: «Չինաստանում ֆինտեխ ընկերություններին թույլատրել են մրցակցել բանկային կազմակերպությունների հետ, այդ պատճառով որոշ հայտնի խոշոր չինական ընկերություններ կարող են ակտիվ աշխատել ֆինանսական ծառայությունների մատուցման բնագավառում՝ չենթարկվելով լուրջ կարգավորման: Բացի այդ, Չինաստանում չի կարգավորվում անձնական տվյալների օգտագործումը. դրանք կարող են ստացվել, օրինակ, սոցիալական ցանցերից: Այս պայմաններում հնարավորություն է ստեղծվում առաջարկել վարկային ծառայություններ: Արդյունքում ստեղծվում են ֆինտեխ ընկերություններ, որոնք հրաշալի կերպով վարկավորման ծառայություններ են տրամադրում՝ ունենալով սքորինգի համար տվյալներ: Ոչինչ չի խանգարում նրանց հետագայում ստեղծել նաեւ սեփական ֆինանսական ֆոնդեր: Սա բացառապես չինական մոտեցում է: Սակայն, դրա հետ մեկտեղ, անգամ Չինաստանում բանկերը դեռեւս գոյություն ունեն: 01.03.2019 | 09:43 Ֆինտեխն ու BigTech-ը կարող են էապես փոխել ֆինանսական աշխարհը Կարո՞ղ են արդյոք խոշոր ՏՏ ընկերությունները դառնալ բանկ: Այս հարցը բազմիցս է քննարկվել տարբեր մասշտաբների համաժողովներում եւ տարբեր մակարդակի ներկայացուցչություններում: Ես անձամբ այս թեմայի շուրջ խոսել եմ տեխնոլոգիական հսկաների թոփ մենեջերների հետ: Մասնավոր ներդրումների շատ ֆոնդեր նույնպես կցանկանային զբաղվել բանկային գործունեությամբ կամ մուտք գործել ֆինանսական ծառայությունների հատված, կամ էլ, ընդհակառակը, բանկիրները քննարկում են իրենց հիմնական գործունեության շրջանակից դուրս գալու հնարավորությունները: Բայց ամեն անգամ, երբ նրանք որոշում են իրագործել նման մի բան, նրանց կանգնեցնում է կարգավորման հարցը: ՏՏ հսկաները մեծ ցանկություն չունեն դառնալ ընկերություն, որը կկարգավորվի բանկային օրենսդրությամբ: Ուստի, քանի դեռ կարգավորումը չի փոխվել, նրանցից ոչ մեկը չի դառնա լիարժեք բանկ: Դասական բանկերի համար շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում այն կազմակերպությունները, որոնք իրենց անվանում են թվային բանկեր կամ օնլայն ապահովագրողներ: Այդպիսի ընկերություններ արդեն հաջողությամբ աշխատում են ԱՄՆ-ում՝ իրականացնելով ավելի շատ վճարումներ, քան խոշոր ամերիկյան բանկային կազմակերպությունները: Նման հաջողված օրինակներ կան նաեւ Ռուսաստանում: Կամ, օրինակ, Հարավաֆրիկյան Հանրապետությունում աշխատում են ապահովագրական եւ ֆինանսական ընկերություններ, որոնք լուրջ մրցակցություն են ստեղծում ավանդական բանկերի համար»,- ասել է Ջոն Գարվին: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 22318