Alibaba-ի ֆինանսական դուստրը մուտք է գործում Եվրոպա

15.02.2019 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Alibaba Group #Ant Financial #WorldFirst
Չինական Alibaba Group-ի ֆինանսական ստորաբաժանումը՝ Ant Financial ընկերությունը, ձեռք կբերի բրիտանական WorldFirst վճարային ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, WorldFirst-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Քուինը (Jonathan Quin) նշել է, որ այս գործարքն իրենց համար աճի նոր խթան կհանդիսանա եւ «ժամանակի ընթացքում ընկերությունը կկարողանա տրամադրել էլ ավելի բարձր որակի ծառայություններ եւ, հանդիսանալով ավելի մեծ ընկերության մաս, մաքսիմալ օգուտ կքաղի»:

Financial Times-ի տվյալներով՝ չինական ընկերության համար այս գործարքը կարժենա $700 մլն եւ սա այն դեպքում, երբ Ant Financial-ը գնահատվում է $150 մլրդ:

«Սա խոշորագույն գործարք է Եվրոպայում չինական հսկայի համար, որը նրա համար ունի ոչ պակաս կարեւորություն, քան WorldFirst-ի համար: Գործարքի շնորհիվ Ant Financial-ը վերջապես լիարժեք մուտք կապահովի արեւմտյան շուկաներ»,- գրում է պարբերականը:

Դեռեւս 2 տարի առաջ Alibaba Group-ը փորձում էր դուրս գալ արեւմտյան շուկաներ: Այն ժամանակ ընկերությունը բանակցություններ էր վարում ամերիկյան MoneyGram-ի հետ, սակայն ԱՄՆ իշխանությունները դեմ էին արտահայտվում այս գործարքին՝ համարելով, որ այն կարող է վտանգ ներկայացնել երկրի ազգային անվտանգությանը:

Արդյունքում գործարքն արգելափակվել էր, որից հետո Ant Financial-ը կենտրոնացրել էր ուշադրությունը եվրոպական գործընկերոջ փնտրտուքների վրա:


Դեռեւս դեկտեմբերին լուրեր տարածվեցին WorldFirst-ի հետ բանակցություններ վարելու մասին: Միաժամանակ, անցած ամսին բրիտանական ընկերությունը փակեց իր ստորաբաժանումը ԱՄՆ-ում, որպեսզի չինական գործընկերոջ հետ գործարքն ավարտելու համար անհրաժեշտ չլիներ ԱՄՆ իշխանությունների թույլտվությունը:

WorldFirst-ը հիմնադրվել է 2004թ.: Այն թույլ է տալիս անդրսահմանային վճարումներ կատարել եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա եւ Ճապոնիա: Ընկերությունը մասնագիտանում է նաեւ արտարժույթի փոխանակման ծառայությունների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար արժութային ռիսկերի հեջավորման վրա:

Banks.amհիշեցնում է, որ 2018-ին Ant Financial-ում ներդրումների ծավալը կազմել էր $14 մլրդ՝ անցած տարվա ֆինտեխ ընկերությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալի շուրջ 35%-ը: Ընդհանուր առմամբ, անցած տարի ֆինտեխ ընկերությունները վենչուրային ներդրողներից ամբողջ աշխարհում ներգրավել են ռեկորդային $39,57 մլրդ, ինչը 120%-ով գերազանցում է 2017-ի ցուցանիշները:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW