Սբերբանկի դուստր BI.ZONE ընկերությունը մասնակցում է կիբերսպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման միջազգային հարթակի ստեղծմանը, որը կարող է ներկայացվել Դավոսի համաժողովում: Ինչպես հաղորդում է Bankir.ru-ն, այս մասին հայտնել է BI.ZONE ընկերության տնօրեն Դմիտրի Սամարցեւը: «Մենք ակտիվորեն մասնակցում ենք Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վերջերս ստեղծված կիբերանվտանգության կենտրոնի աշխատանքներին: Այդ կենտրոնը նախատեսում է նմանատիպ հարթակի ստեղծում՝ տվյալների միջազգային փոխանակման համար»,- ասել է նա: Դմիտրի Սամարցեւը պարզաբանել է, որ կիբերսպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակման կազմակերպումն առանձին երկրի ներսում այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ «կիբերհանցագործությունը սահմաններ չունի»:«Այսօր մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ տվյալների փոխանակումը լինի միջազգային մակարդակով: Ես չեմ կարող պատմել ամենի մասին, քանի որ մի շարք որոշումներ դեռ չեն ընդունվել, սակայն, ըստ իս, մենք մեծ ներուժ ունենք տվյալների փոխանակման հարթակի ինտեգրման համար: Մենք տեսնում ենք այդ հեռանկարը եւ, հավանաբար, կզբաղվենք դրանով: Կարծում եմ՝ այս մասին 2019թ. Դավոսի համաժողովի ընթացքում կլինեն որոշ հետաքրքիր հայտարարություններ»,- ասել է ընկերության ղեկավարը:Նրա խոսքով՝ կիբերսպառնալիքների վերաբերյալ տվյալների փոխանակմանը կարող են մասնակցել ոչ միայն բանկերը, այլեւ արտադրական ձեռնարկությունները: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23397