Ռուսաստանի ֆինտեխ շուկայի 90%-ը բաժին է ընկնում օնլայն վարկավորման հատվածին:Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, նման եզրահանգման են եկել խորհրդատվական եւ աուդիտորական ծառայություններ մատուցող Deloitte միջազգային խմբի վերլուծաբանները: Deloitte-ը Ռուսաստանը ներառում է Եվրոպայի թվային բանկինգի առաջատարների հնգյակում: Եվ, ըստ զեկույցի, հենց օնլայն վարկավորումն է հանդիսանում երկրի ֆինտեխ շուկայի առանցքային շարժիչ ուժը: Deloitte-ի փորձագետները նշում են, որ ֆինանսական տեխնոլոգիաների հատվածում օնլայն վարկավորումը առավել զարգացող ոլորտներից է: Այսպես, 2017թ. ռուսաստանյան օնլայն ընկերությունները 67%-ով ավելի շատ փոխառություն են տրամադրել, քան 2016թ.: Վերլուծաբանների գնահատականով՝ 2017թ. արդյունքներով Ռուսաստանի ֆինանսական տեխնոլոգիաների շուկայի ծավալը կազմել է 48 մլրդ ռուբլի: 2018թ. համար տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական հաշվարկներով՝ շուկայի ծավալն արդեն իսկ գերազանցել է 50 մլրդ ռուբլու ցուցանիշը: «Այսօրվա դրությամբ օնլայն վարկավորման ոլորտում առկա է մեծ լավատեսություն՝ շուկայում ընթացիկ զարգացումների առումով: Սակայն այս լավատեսությունը զգալիորեն նվազում է բիզնեսի զարգացման հեռանկարները մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածը գնահատելիս: Առաջին հերթին, դա պայմանավորված է անորոշության բավական բարձր մակարդակով: Այսպես, ռազմավարական բիզնես լուծումներ ընդունելիս՝ Ռուսաստանում ընթացիկ քաղաքական եւ տնտեսական իրավիճակը գնահատելու պարագայում օնլայն վարկավորման շուկայի յուրաքանչյուր երկրորդ ներկայացուցիչը նշել է անորոշության բարձր մակարդակի մասին»,- ասված է Deloitte-ի հետազոտությունում: Մասնավորապես, օնլայն վարկավորման ոլորտում անորոշության ցուցանիշը մինուս մեկից մինչեւ պլյուս մեկ սանդղակում կազմել է մինուս 0,23 (անորոշության մակարդակը բարձր է միջինից):«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 24100