Microsoft-ն ու Ավստրալիայի ազգային բանկը (NAB) մշակել են առանց պլաստիկ քարտերի համար նախատեսված սլոտի բանկոմատ. կանխիկի տրամադրման եւ ներմուծման համար օգտագործվում է դեմքի ճանաչման համակարգը: Ինչպես գրում է Futurebanking.ru կայքը, քարտի բացակայության պայմաններում զեղծարարները չեն կարողանա սքիմերի օգնությամբ «կարդալ» քարտի տվյալները կամ գողանալ այն հետագա օգտագործման համար:Անձի նույնականացման համար Microsoft-ն ու NAB-ը կիրառել են ոչ թե մատնահետքի սքանավորումը, այլ հենց դեմքի ճանաչման համակարգը՝ վերջինիս պաշտպանվածության առավել բարձր մակարդակի պատճառով: Բանկոմատը սքանավորում է հաճախորդի դեմքը, նույնականացնում այն եւ համադրում ամպային սերվիսում նախապես ներբեռնած բանկային հաշվի տիրոջ լուսանկարի հետ: Բանկոմատի հիշողության մեջ որեւէ անձնական տվյալ չի պահվում՝ լուսանկարների համեմատության համար ամբողջ տեղեկատվությունը ներբեռնվում է Microsoft-ի ամպային սերվիսներից: Ինչպես նշել են Microsoft-ում, սա թույլ չի տա զեղծարարներին հասանելիություն ստանալ օգտատերերի լուսանկարների բազային՝ բանկոմատը «կոտրելու» դեպքում: Բանկի հաճախորդները, որոնք այլեւս չեն ցանկանա օգտվել քարտից, պետք է այցելեն բանկի մասնաճյուղ, որպեսզի վերջինիս աշխատակիցները լուսանկարեն եւ համակցեն լուսանկարը բանկային հաշվին եւ PIN-կոդին:Նախագծի իրագործման տեխնիկական պատասխանատուն Microsoft-ն է, ֆինանսական կողմն ապահովում է NAB-ը:Անքարտ բանկոմատը, որի մշակման վրա ծախսվել է շուրջ երկու ամիս, դեռեւս առկա է մեկ օրինակով: Քանի որ նախագծի վրա աշխատանքը նախնական փուլում է, Microsoft-ը եւ NAB-ը չեն կարող կանխատեսել, թե երբ անքարտ բանկոմատները զանգվածային կիրառություն կստանան: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21060