Անհպում վճարումները «գրավում են» Եվրոպան
24.09.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://f.sravni.ru/

Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, վկայակոչելով Mastercard-ի տվյալները, Եվրոպայի ավելի քան 15 երկրում, այդ թվում՝ Դանիայում, Խորվաթիայում, Հունաստանում, Հունգարիայում, Նիդեռլանդներում, անհպում գործարքների մասնաբաժինը գերազանցում է քարտային բոլոր վճարումների 50%-ը:
Ռուսաստանում այս տարեսկզբից ի վեր քարտերով եւ սմարթֆոններով անհպում վճարումներն արդեն կազմում են բոլոր գործարքների ավելի քան 50%-ը:
Եվրոպայում անկանխիկ վճարումները խթանող հիմնական ճյուղերից մեկը տրանսպորտն է: Կայուն աճում է այն ուղեւորների թիվը, որոնք երթեւեկության դիմաց նախընտրում են վճարել այդ եղանակով: Ռուսաստանում երթեւեկության դիմաց բանկային քարտով վճարումները հասանելի են դարձել ավելի քան 50 քաղաքում:
«Եվրոպան առաջատար է աշխարհում անհպում վճարումների թվով: Անկախ յուրաքանչյուր երկրի տնտեսական դրությունից եւ զարգացման մակարդակից՝ բոլոր շուկաներին միավորում է գնորդների՝ անկանխիկ տեխնոլոգիաների նկատմամբ բաց լինելը: Մենք ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են եվրոպական տարբեր երկրներ, գնորդների վստահության աճին զուգահեռ, ակտիվորեն գործարկում նոր տեխնոլոգիաներ»,- ասել է Եվրոպայում Mastercard-ի նախագահ Խավիեր Պերեսը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: