Ֆրանսիան մտադիր է ֆինանսական տեխնոլոգիայի ոլորտի հազարավոր աշխատատեղեր «գողանալ» Մեծ Բրիտանիայից՝ արտոնություններ տալով այն ընկերություններին, որոնք կտեղափոխվեն Փարիզ, գրում է The Telegraph-ը:Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ գործող Le Swave տեխնոլոգիական ինկուբատորը գործարկել է նախագիծ, որով նախատեսվում է շուկա ներգրավել ֆինտեխ ոլորտի 20 նոր ստարտափի:Ինկուբատորը, որը նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիան «ստարտափների երկրի» վերածելու ջանքերի մի մասն է կազմում, դրսի ընկերություններին առաջարկում է «տեղափոխման հատուկ փաթեթներ»:«Մենք ոգեւորված ենք նորարարական այս նախագծի գործարկմամբ: Brexit-ից հետո ֆինանսական ծառայությունների ոլորտը նույնը չի մնա. կլինեն մի շարք փոփոխություններ, եւ երկրների մրցակցելու ձեւը կարեւոր գործոն կլինի ընկերությունների կողմից որոշում կայացնելու գործընթացում: Մենք գնահատում ենք մեր կարգավորման դաշտն ու պայմանները եւ փորձում շուկայի խաղացողներին առաջարկել բիզնեսը հեշտ վարելու միջավայր»,- նշել է Ֆրանսիայի տնտեսության եւ ֆինանսների կրտսեր նախարար Դելֆին Ժենի-Ստեֆանը:The Telegraph-ը նշում է, որ Ֆրանսիան մեծ ուշադրություն է դարձնում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը եւ արհեստական բանականության մշակման գծով առաջատարներից է: Մինչդեռ վերջին շրջանում այն «դժվարին պայքար» է մղում Սիլիկոնյան հովտի հետ, որը գրավում է ֆինտեխ ոլորտի ընկերություններին եւ երիտասարդ կադրերին:Paris Europlace լոբբիստական խումբը, որը զբաղված է միջազգային մակարդակում Ֆրանսիայի ֆինանսական շուկայի առաջխաղացմամբ, գնահատում է, որ այս արտոնությունների ֆոնին ֆինանսական եւ բանկային ոլորտի շուրջ 3500 աշխատատեղեր կտեղափոխվեն Փարիզ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 26998