Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Սբերբանկը գործարկել է ՍբերKids մոբայլ հավելվածը, որը նախատեսված է 6-13 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար: Հավելվածը երեխաներին կսովորեցնի տնօրինել գրպանի գումարը, իսկ ծնողներին՝ վերահսկել երեխայի ծախսերը: Ինչպես նշված է բանկի կայքում, ՍբերKids-ի միջոցով ծնողները կկարողանան երեխաների համար հավելվածում վիրտուալ քարտ բացել, ակնթարթորեն եւ առանց միջնորդավճարների գումար փոխանցել քարտին գրպանի ծախսի համար, տեսնել, թե ինչի վրա է երեխան այն ծախսում, գումարային սահմանափակումներ դնել գնումների վրա: 04.06.2018 | 14:52 Մոբայլ հավելվածը կօգնի երեխաներին գրագետ ծախսել Իսկ երեխաները կկարողանան հեռախոսով խանութում վճարումներ Apple Pay-ի, Google Pay-ի եւ Samsung Pay-ի միջոցով, շտապ անհրաժեշտության դեպքում ծնողներից գումար ստանալ, նրանց հուշել ցանկալի նվերների մասին, վճարել գնումների դիմաց հատուկ բոնուսների միջոցով, նվերներ ստանալ գործընկերներից, ինչպես նաեւ խնայել սեփական երազանքի համար: ՍբերKids-ի ծրագրի շրջանակում գործում են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, ծախսման եւ համալրման մեկական գործարքի առավելագույն գումարը կազմում է 15 հազ. ռուբլի, իսկ քարտի ամսական առավելագույն շրջանառությունը՝ 40 հազ. ռուբլի: Երեխան չի կարող գումար փոխանցել այլ անձանց, կանխիկացնել այն կամ վճարում կատարել արտասահմանյան խանութներում: Ծրագիրը նաեւ նախատեսում է ուսուցողական բաժին ունենալ, որտեղ երեխաները կկարողանան սովորել՝ ինչպես վաստակել, ծախսել եւ խնայել գումար, բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը: Սեպտեմբերի 1-ից հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play-ում: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 5957