Ռուսաստանյան «Պոչտա Բանկ»-ը ներկայացրել է երեխաների համար նախատեսված «Պոչտա Բանկ. Կրտսեր» մոբայլ հավելվածը:Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, հավելվածը նախատեսված է 8-14 տարեկան դեռահասների համար, որոնք հնարավորություն կունենան կուտակել միջոցներ, ինքնուրույն կատարել առցանց գնումներ եւ վճարումներ՝ ծնողների հեռահար վերահսկողությամբ:Պրոդուկտի հիմքում բանկի չափահաս հաճախորդի համար թողարկած Visa վիրտուալ քարտն է, որի կառավարման եւ տեղեկատվության նկատմամբ հասանելիությունը հաճախորդը տրամադրում է երեխային՝ «Պոչտա Բանկ. Կրտսեր» հավելվածի միջոցով: Քարտը երեխան կարող է կցել Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնին եւ Android Pay կամ Samsung Pay ծառայությունների միջոցով կատարել ոչ կոնտակտային վճարումներ:«Պոչտա Բանկ Օնլայն»-ի օգնությամբ չափահաս հաճախորդը կարող է համալրել երեխայի քարտը, վերահսկել նրա բոլոր գործարքները, սահմանել գործարքի առավելագույն սահմանաչափը: Բացի այդ, ծնողները կարող են իրենց հայեցողությամբ թույլատրել կամ արգելել երեխային կատարել այս կամ այն գործողությունը (օրինակ՝ առցանց գնում կամ միջոցների փոխանցում այլ բանկերի քարտերին):«Պոչտա Բանկ. Կրտսեր» հավելվածից օգտվելու համար ծնողը պետք է «Պոչտա Բանկ Օնլայն»-ի միջոցով թողարկի մանկական քարտ:«Երեխաներն այսօր արագ են ինտեգրվում հասարակությունում, վաղ հասակից ծանոթանում թվային տեխնոլոգիաներին: Մենք այլ մանկություն ենք ունեցել, սակայն երեխաների ձգտումը՝ ընդօրինակելու ծնողներին, մնացել է նույնը: Սա վերաբերում է նաեւ ֆինանսական հարցերին: «Գրպանի ծախսը» կանխիկի տեսքով հետզհետե մնում է անցյալում, եւ որոշակի տարիքի հասելուց հետո երեխան ցանկանում է իրեն մեծահասակի նման պահել՝ վճարել քարտով կամ հեռախոսով, օգտվել մոբայլ բանկինգից: Հենց այս նպատակով ենք մենք մշակել «Պոչտա Բանկ. Կրտսեր» հավելվածը: Այն հնարավորություն կտա ծնողներին սովորեցնել երեխաներին գրագետ տնօրինել փողը»,- նշել է «Պոչտա Բանկ»-ի վարչության անդամ, էլեկտրոնային բիզնեսի զարգացման գծով տնօրեն Անաստասիա Մասլեննիկովան: «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18430