MasterCard-ը մտադիր է Selfie Pay գործարկել
19.07.2018 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ trending.pk

Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է MasterCard-ի՝ արագ զարգացող եվրոպական շուկաներում բիզնեսի զարգացման եւ թվային վճարումների գծով փոխնախագահ Միխայիլ Ֆեդոսեեւը:
Նրա խոսքով՝ վարկային կազմակերպություններում պիլոտային նախագիծը նախատեսվում է գործարկել նոյեմբերին, իսկ տեխնոլոգիայի զանգվածային ներդրումը Ռուսաստանում եւ աշխարհում ծրագրվում է հաջորդ տարվա սկզբին:
Այս լուծումը կարող է ինտեգրվել ցանկացած հավելվածում, որի միջոցով անձը կարող է գնումներ կամ ֆինանսական այլ գործարքներ կատարել:
«Մեկ անգամ մուտք գործելով համապատասխան հավելվածը՝ անձը թողնում է սելֆի՝ աչքը թարթելով տեսախցիկի առջեւ (նույնականացման եղանակ է), իսկ այնուհետ ամեն անգամ, երբ նա մուտք է գործում հավելված եւ ցանկանում է ինչ-որ բան գնել, հայտնվում է տեսախցիկի ռեժիմը, որտեղ պետք է պարզապես թարթել աչքը՝ հաստատելով անձը, եւ արդեն կատարել գնումը»,- նշել է Միխայիլ Ֆեդոսեեւը:
Նա ընդգծել է, որ այս լուծումը հասանելի կլինի տեսախցիկ ունեցող ցանկացած մոբայլ սարքի միջոցով եւ կարող է աշխատել ինչպես ինտերնետ հավելվածներում, այնպես էլ խանութներում:
MasterCard-ի հետազոտության համաձայն՝ Եվրոպայում հարցվածների 94%-ը պատրաստ է եւ ցանկանում է գնումների դիմաց վճարում կատարել հենց այս եղանակով:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: