Սբերբանկը կզբաղվի ռեստորանային բիզնեսով
02.07.2018 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://lerablog.org

Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, վկայակոչելով Սբերբանկի ներկայացուցչին, ռեստորանային բիզնեսի համար նախատեսված հարթակը կկոչվի «Ֆուդպլեքս»: Այն հնարավորություն կտա ռեստորանում օնլայն սեղաններ ամրագրել, կերակուր պատվիրել մինչեւ ռեստորան այցելելը, վճարել հաշիվը, անկանխիկ թեյավճարներ թողնել մատուցողին, ինչպես նաեւ սնունդ պատվիրել՝ տուն առաքումով:
Ընկերությունը որպես իրավաբանական անձ գրանցվել է օրերս: Համահիմնադիրներն են Սբերբանկի «դուստր» «Թվային ակտիվներ»-ը (41% մասնաբաժին կանոնադրական կապիտալում), «Ռամբլեր ինտերնետ հոլդինգ»-ը (33,14%), ինչպես նաեւ Գրիգորի Գուրեւիչը (13,71%) եւ Եվգենի Մալախովը (12,15%):
Մինչեւ աշուն «Ֆուդպլեքս»-ի գործընկեր պետք է դառնա նաեւ GHP Group ֆինանսական կառավարող խումբը: Նոր ընկերությունում խմբի ներառման գործարքը պետք է փակվի օգոստոսին: «Ֆուդպլեքս»-ի մասնաբաժինները բաշխվելու են այնպես, որ Սբերբանկը տնօրինի 35%-ը, Rambler&Co-ն՝ 30%-ը, իսկ մնացած մասնաբաժինները՝ GHP-ն, Գուրեւիչը եւ Մալախովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: