Ռուսաստանում գործարկվել է VK Pay նոր վճարային ծառայությունը
27.06.2018 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.iphones.ru/

Ինչպես հայտնում է RBC-ն, նոր համակարգի ինտեգրումը կկատարվի մի քանի փուլով: VK Pay-ով վճարումների ընդունումը նախ հասանելի կդառնա ВКонтакте-ում խմբեր ունեցողներին: Ենթադրվում է, որ դրանք կլինեն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք սոցցանցերն օգտագործում են՝ որպես իրենց արտադրանքի առաջմղման հիմնական ուղի:
Զուգահեռաբար, սոցցանցը կսկսի պայմանական մարքեթփլեյս (էլեկտրոնային առեւտրի հարթակ) զարգացնել, որի միջոցով ВКонтакте-ի գործընկերներն օգտատերերին կառաջարկեն իրենց ծառայությունները: Դրանց շարքում կլինեն ավիատոմսերի եւ երկաթուղային տոմսերի վաճառքի OneTwoTrip, ժամանցային միջոցառումների տոմսերի վաճառքի Kassir.ru եւ ShowGoGo, սննդի առաքման Grow Food եւ Delivery Club ծառայությունները եւ այլ:
Ժամանակի ընթացքում VK Pay-ով վճարումները կինտեգրվեն նաեւ գործընկերների կայքերում՝ ВКонтакте-ի հաճախորդներին առաջարկելով հատուկ պայմաններ եւ ակցիաներ, որոնք հասանելի չեն մյուս գնորդներին:
Գնորդներն ու ոչ խոշոր վաճառողները, որոնք իրենց ապրանքը կիրացնեն VK Pay-ի օգնությամբ, միջոցների մուտքի, ելքի եւ փոխանցման համար դեռեւս միջնորդավճար չեն վճարի:
«Ներկայում մոնետիզացիան մեր առաջնահերթությունը չէ: Մեզ համար կարեւոր է ստեղծել պրոդուկտ եւ այն տարածել լայն լսարանի համար»,- նշել է սոցցանցի ներկայացուցիչը: Ընդ որում, նա ընդգծել է, որ եթե VK Pay-ի գործարկումը հաջող անցնի, հետագայում ընկերությունը կարող է միջնորդավճար սահմանել կամ այլ եղանակով ծառայությունից գումար վաստակել:
Միեւնույն ժամանակ, Banki.ru պորտալը, վկայակոչելով ВКонтакте-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, նշում է, որ միջնորդավճարի բացակայությունը «հնարավոր է դարձել Գազպրոմբանկի շնորհիվ, որը գործընկերոջ դերում է հանդես եկել եւ իր վրա վերցրել նման միջնորդավճարների գծով բոլոր ծախսերը»:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: