Գազպրոմբանկը հայտարարել է «ՄեգաՖոն» ընկերության, «Ռոստեխ» պետական կորպորացիայի եւ USM Holdings-ի հետ համատեղ ընկերության ստեղծման գործարքն ավարտելու մասին:Ինչպես հայտնում է բանկի մամուլի կենտրոնը, նոր կառույցը՝ «ՄՖ տեխնոլոգիաներ» (ՄՖՏ) ԲԸ-ն, կզբաղվի թվային ծառայությունների զարգացմամբ եւ թվային տնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմամբ:Բանկում պատրաստակամություն են հայտնել գտնել համագործակցության փոխշահավետ ձեւեր՝ ինչպես բնակչության համար ֆինանսական պրոդուկտների, այնպես էլ ընկերության բոլոր բաժնետերերի շահերից բխող բիզնես լուծումների ստեղծման նպատակով:«Համատեղ ընկերության ստեղծումը թույլ կտա գործընկերներին ավելի արդյունավետ կերպով կյանքի կոչել համալիր ինովացիոն նախագծերը ոլորտների հատման կետերում, ինչպես նաեւ լուծումներ ներդնել բլոկչեյն եւ իրերի համացանց տեխնոլոգիաների հիման վրա: Գործընկերները կկենտրոնանան թվային ֆինանսական հարթակների ոլորտում լուծումների մշակման ուղղությամբ՝ ակտիվորեն օգտագործելով Գազպրոմբանկի կարողություններն ու ֆինանսական հնարավորությունները»,- ասված է «ՄեգաՖոն» ընկերության մեկնաբանության մեջ: 05.03.2018 | 10:28 Mastercard-ն ու «ՄեգաՖոն»-ը նոր քայլ են կատարել դեպի «թվային ապագա» «ՄեգաՖոն»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովի խոսքով՝ «համատեղ ձեռնարկության ստեղծման շնորհիվ մենք կապիտալի հասանելիություն ենք ստանում եւ ինովացիոն ֆինտեխ լուծումներ իրականացնելու նպատակով հարթակ ստեղծում»:««Ռոստեխ»-ը հանդիսանում է «Թվային տնտեսություն» պետական ծրագրի առանցքային մասնակիցը, որի կապակցությամբ էլ ՄՖՏ-ի հետ գործակցությունը հնարավորություն կտա կիրառել մեր փորձը թվային լուծումների մշակման եւ ներդրման ոլորտում»,- նշել են «Ռոստեխ»-ի մամուլի ծառայությունում:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 21250