Mastercard-ի եւ «ՄեգաՖոն»-ի համագործակցության արդյունքում օպերատորի բաժանորդները հնարավորություն են ստացել «կապել» իրենց բջջային հեռախոսի հաշիվը Apple Pay-ին կամ Samsung Pay-ին՝ Mastercard վիրտուալ քարտի թողարկման միջոցով։ Ինչպես հաղորդում է «ՄեգաՖոն»-ի մամուլի կենտրոնը, բաժանորդը դա կարող է անել «ՄեգաՖոն»-ի իր «անձնական կաբինետի» միջոցով եւ անմիջապես սկսել օգտագործել ծառայությունը, իսկ հեռախոսն այդ դեպքում կդառնա թվային վճարային միջոց։ Մարտի 1-ից նոր ծառայությունը հասանելի է բոլոր բաժանորդների համար։Ավելի վաղ «ՄեգաՖոն»-ն իր բաժանորդներին հնարավորություն էր ընձեռել վճարումներ կատարել բջջային հեռախոսի հաշվի օգնությամբ, սակայն պլաստիկ քարտի միջոցով։ 01.03.2018 | 11:14 ԵԱՏՄ. Պլաստիկ քարտեր vs սմարթֆոններ «Այս յուրահատուկ նախագծով մենք նոր հնարավորություններ ենք ընձեռում ինչպես Ռուսաստանում մեր բաժանորդներին, այնպես էլ նախադեպ ենք ստեղծում միջազգային պրակտիկայում։ Ես հավատում եմ, որ սա հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել նոր վճարային տեխնոլոգիաների օգտագործման հասանելիության մակարդակը, այլեւ նոր հեռանկարներ կբացի հեռահաղորդակցության ոլորտի համար՝ ֆինանսական ծառայությունների տրամադրման տեսանկյունից»,- ասել է «ՄեգաՖոն»-ի նոր բիզնեսների եւ գործընկերային կապերի գծով տնօրեն Յան Կուխալսկին։ Նրա խոսքով՝ վիրտուալ բանկային քարտի թողարկման համար պետք չէ այցելել բանկերի մասնաճյուղեր, լրացնել հարցաթերթիկներ կամ դիմումներ, քանի որ «ՄեգաՖոն»-ի բաժանորդների բազան արդեն նույնականացված է օպերատորի կողմից։ 15.02.2018 | 10:00 Վճարային բաճկոն եւ մատանի. Mastercard-ը նոր ծրագիր է զարգացնում «Այսօր մենք նոր համատեղ քայլ կատարեցինք դեպի թվային ապագա. նոր պրոդուկտներում մենք հետեւում ենք այն սկզբունքին, ըստ որի համացանցին միացած յուրաքանչյուր սարք կարող է դառնալ պարզ, անվտանգ եւ հարմարավետ վճարային գործիք»,- նշել է Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում Mastercard-ի բիզնեսի զարգացման եւ թվային վճարումների տնօրեն Միխայիլ Ֆեդոսեեւը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17318