ԵԱՏՄ. Պլաստիկ քարտեր vs սմարթֆոններ

01.03.2018 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Մաքսիմ Ակիմով #մեսենջեր #ԵԱՏՄ
Ռուսաստանում քննարկվում է մեսենջերների միջոցով վճարային համակարգի ներդրման հնարավորությունը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Մաքսիմ Ակիմովը, այս գաղափարը քննարկվում է երկրի կարգավորիչների եւ փորձագետների մակարդակով։

Նրա փոխանցմամբ՝ մինչ Ռուսաստանում պատրաստվում էր թվային տնտեսության զարգացման ծրագիրը, վերջինիս հեղինակները բախվեցին նոր մարտահրավերի՝ կապված մեսենջերների օգտագործմամբ այլընտրանքային վճարային ծառայությունների զարգացման հետ։


«Կարծում եմ՝ վճարային քարտերի աշխարհը, ինչպիսին մենք այն գիտենք, մոտ ժամանակներում անցյալ կդառնա։ Քարտերը, միգուցե եւ մնան, բայց ինչպիսի՞ն կլինի պլաստիկ քարտը, ի՞նչ ծառայություններ կլինեն դրան կցված։ Ես հավատում եմ, որ սմարթֆոնի միջոցով կարելի է վճարել ամեն ինչի դիմաց, ինչպես նաեւ իրավաբանական առումով կարեւոր շատ գործարքներ  կատարել»,- նշել է Մաքսիմ Ակիմովը։


Նա ընդգծել է, որ «Թվային տնտեսության» ծրագիրը ելնում է նրանից, որ «մենք պետք է սուվերեն վճարային համակարգ ունենանք»։

«Սա միանշանակ հստակ է, այստեղ կասկածներ չկան։ Երբ ասում ենք՝ մենք, ապա միշտ պետք է հիշենք, որ մենքը ԵԱՏՄ-ն է՝ մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժմամբ։ Մենք հսկայական երկիր ենք, տարածքով ամենախոշորը, աշխարհի ամենաբնակեցված տնտեսությունների տասնյակում ենք, ուստի պարտավոր ենք ունենալ սուվերեն ֆինանսական համակարգ եւ դրա հիման վրա կառուցված հավելվածներ»,- նշել է ՌԴ կառավարության ներկայացուցիչը։  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW