2020-ին ԵԱՏՄ տարածքում կարող է հայտնվել սեփական կրիպտոարժույթը
25.05.2018 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://prometheus.ru

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ԵՏՀ-ին մոտ կանգնած աղբյուրը: Տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի Կենտրոնական բանկին մոտ կանգնած աղբյուրը, իրավիճակին ծանոթ բանկիրները, ինչպես նաեւ ՌԴ բլոկչեյնի եւ կրիպտոարժույթի ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինը:
Նրա խոսքով՝ սեփական կրիպտոարժույթը կարող է ԵԱՏՄ-ում հայտնվել ավելի վաղ, քան միասնական դրամական հաշվարկային միավորը:
Անկանխիկ հաշվարկներում օգտագործվող կրիպտոարժույթը թույլ կտա նվազեցնել ռիսկերը՝ կապված ազգային արժույթների հետ, կրճատել զեղծարարությունների թիվը եւ ավելացնել գործարքների թափանցիկությունը, կարծում է ՌԴ Ազգային վարկանշային գործակալության վարկանշային ծառայության ղեկավար Տատյանա Կովալյովան:
«Բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա կառուցված արժույթը կարող է թույլ տալ շրջանցել պատժամիջոցները, այդ թվում՝ սպասարկելով ԵԱՏՄ երկրների՝ այլ պետությունների հետ արտաքին առեւտրաշրջանառության շրջանակում հաշիվները»,- նշել է Տատյանա Կովալյովան:
ԵԱՏՄ միասնական կրիպտաոարժույթի համար անվանում դեռ չի ընտրվել, աշխատանքային տարբերակը կրիպտոալտին է:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: